19:32 14.02.2018
Իրավապահ մարմինները շարունակում են սպասարկել Տարոն Մարգարյանի ապօրինի հանձնարարությունները
Այսօր Երևանի քաղաքապետարանի բակում շուրջ հարյուր ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները:
Փորձեցինք պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ խմբակցության մեքենայի համարները դուրս են եկել «ցուցակից»: Ըստ մեր հավաքած տեղեկատվության, պարզվեց, որ նման հրամանի հեղինակը Տարոն Մարգարյանն է, ով այս պահին բացակայում է քաղաքից: Երեկվա հարձակման հեղինակ Տարոն Մարգարյանը, ով հրահանգել էր, մեջբերում ենք նրա բառերը՝ «դեմը առեք, դեմը առեք, շուտ–շուտ», և ոհմակը հարձակվեց «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության անդամների վրա, բացի այդ ապօրինի հրամանից, արձակել է նաև երկու այլ ապօրինի հրամաններ՝ աղտոտել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակը և արգելել «Երկիր Ծիրանի» ծառայողական մեքենայի մուտքը ավտոկայանատեղի:
Մենք դատապարտում ենք այն արատավոր իրողությունը, որ իրավապահ մարմիններն իրենց առաքելության իրականացման փոխարեն, աջակցում և հովանավորում են բռնության և այլ ապօրինություններ հրահանգող Տարոն Մարգարյանին:
Տարոն Մարգարյանի հրահանգի «դեմը առեք, դեմը առեք, շուտ–շուտ» հետևանքով ի ցույց դրվեց Հայաստանի Հանրապետությունում գործող բռնակալական համակարգի էությունը ևս մեկ անգամ: Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից դադարեցնել հովանավորել Տարոն Մարգարյանին, անհապաղ հարուցել քրեական գործ և ներգրավել Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ՝ ոչ միայն որպես բռնության և սեռական ոտնձգության հրահանգողի, այլ նաև հանրային միջոցների յուրացման փաստով (Պաշտոնեական դիրքի չարաշահման և հանրային միջոցների յուրացման վերաբերյալ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հասցեագրված Հաղորդմանը հանցագործության մասին մինչ օրս ընթացք չի տրվել):
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...