10:32 31.01.2022
Հյուսիսային Կորեան հաստատել է, որ կիրակի օրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Ըստ Փհենյանի՝ փորձարկման ընթացքում հաստատվել են «Հվասոն-12» հրթիռի ճշգրտությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը։
BBC-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան նաև բացառիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս հրթիռի մեկնարկը և տիեզերքից լուսանկարված Երկիրը, որոնք արվել են հրթիռի մարտագլխիկի վրա տեղադրված տեսախցիկներով։
Ճապոնիան և Հարավային Կորեան առաջինն էին հայտնել հրթիռի արձակման մասին։ Ըստ նրանց՝ հրթիռն անցել է շուրջ 800 կմ՝ հավաքելով 2000 կմ բարձրություն և ընկել է Ճապոնական ծովը։
Սա վերջին հինգ տարիներին Փհենյանի կողմից կատարված ամենահզոր հրթիռի փորձարկումն է։ Այս փորձարկումը մտահոգություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Հրթիռը կարող է անցնել հազարավոր կմ-եր՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ այնպիսի տարածքներ, ինչպիսին է Գուամը։
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեան 7 անգամ հրթիռային փորձարկում է իրականացրել։ Այս ակտիվությունը մեծապես քննադատել են ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան և այլ երկրները։
ՄԱԿ-ն արգելել է Հյուսիսային Կորեային բալիստիկ և միջուկային զենքեր փորձարկել և խիստ պատժամիջոցներ է սահմանել Փհենյանի դեմ։ Սակայն Հյուսիսային Կորեան պարբերաբար խախտում է այս արգելքը։ Ըստ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի՝ երկիրը կարիք ունի «անհաղթելի զինուժ» կառուցելու։
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...
21:11 12.08.2025
Վթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ մեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը. կան տուժածներՕգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը […] ...
21:00 12.08.2025
Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկՉեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...
20:50 12.08.2025
Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...
20:40 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...