Թալիբները հերքել են ՄԱԿ-ի հայտարարությունը նախկին կառավարության 100-ից ավելի պաշտոնյայի սպանելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Թալիբները հերքել են ՄԱԿ-ի հայտարարությունը նախկին կառավարության 100-ից ավելի պաշտոնյայի սպանելու մասին

16:30 31.01.2022

Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հերքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այն պնդումները, թե թալիբները մեղավոր են աֆղանական նախկին կառավարության ավելի քան 100 անդամի սպանության համար։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Աֆղանստանում «Իսլամական էմիրատի»՝ իշխանության գալուց հետո նախկին կառավարության 100 անդամ է սպանվել, ճիշտ չէ։ Համաներում հայտարարելուց հետո ոչ մեկին թույլ չի տրվում որևէ մեկին վնասել»,- գրել է նա։

Մուջահիդը նշել է, որ «եթե նման միջադեպերը պայմանավորված են եղել անձնական վրեժխնդրությամբ, ապա իշխանությունները հետաքննություն են անցկացրել և պատժել մեղավորներին։

Ի դեպ, շարժման ներկայացուցիչն իր Twitter-յան հայտարարության մեջ սխալ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունը՝ նշելով կազմակերպության նախկին ղեկավար Պան Գի Մունի անունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում հայտնել էր, որ «Թալիբանն» ու շարժման հետ կապ ունեցող անձինք երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերումից հետո սպանել են մի քանի տասնյակ նախկին պաշտոնյաների, անվտանգության ուժերի աշխատակիցների և մարդկանց, ովքեր աշխատել են միջազգային զորակազմի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

13:12 13.08.2025

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13:06 13.08.2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

BACK_TO_TOP