Ստոլտենբերգը հայտնել է, որ ՌԴ-ն Բելառուս է տեղափոխել 30 հազար զինվորականի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՌԴ-ն Բելառուս է տեղափոխել 30 հազար զինվորականի

15:46 03.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը Բելառուսի տարածք է տեղափոխել մոտ 30 հազար զինվորականի, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումներ, ինչպես նաև Սու-35 կործանիչներ, «Իսկանդեր» հրթիռային համակարգեր և հակաօդային պաշտպանության С-400 համալիրներ։ Այս մասին հաղորդում է DW պարբերականը։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ «դա ռուսաստանյան զինուժի ամենանշանակալի ներկայությունն է Բելառուսում «Սառը պատերազմից» ավարտից ի վեր։

«Եվ դա տեղի է ունենում Ռուսաստանի միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգահեռ»,- ասել է Դաշինքի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Կիևը ռուս-բելառուսական զորավարժություններում Ուկրաինայի համար վտանգ չի տեսնում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ իրենց զինված ուժերը պատրաստ են իրավիճակի ցանկացած փոփոխության։

Մինսկ է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որտեղ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Բելառուսի տարածքում անցկացվում են «Դաշնակցային վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունները, որոնք ամենախոշորն են Միութենական պետության ստեղծումից ի վեր։
Առաջին փուլում՝ մինչև փետրվարի 9-ը, Բելառուսի տարածքում կվերաբաշխվեն և կստեղծվեն զորքերի խմբավորումներ, երկրորդ փուլում՝ փետրվարի 10-20-ը, կանցկացվի բուն զորավարժությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

17:30 19.07.2025

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

17:18 19.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...

BACK_TO_TOP