19:02 03.02.2022
ԱՄՆ հատուկ ծառայությունները Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացրել են վերջին 2 տարվա ընթացքում ամենալուրջ գործողությունն իսլամական ֆունդամենտալիստների դեմ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիին՝ «շնորհիվ ամերիկյան զինված ուժերի հմտության և խիզախության»։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ալ-Քուրեյշին «Իսլամական պետության» խալիֆ էր հայտարարվել 2019 թվականի աշնանը՝ Աբուբաքր ալ-Բաղդադիի մահվանից անմիջապես հետո, որը նույնպես սպանվել էր ամերիկացիների կողմից։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ Ալ-Քուրեյշին ռումբ է պայթեցրել, որը սպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին։ Ընդհանուր առմամբ, սպանվել է 13 մարդ։ Ըստ «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության՝ սպանվել է վեց երեխա և 4 կին։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդում է, որ 13 զոհերի մեջ եղել է 4 երեխա և 3 կին։ 1 վիրավոր աղջիկ, որի ընտանիքի անդամները սպանվել են գործողության ընթացքում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացվել է նաև մեկ տղամարդ, որը մոտեցել է շենքին, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում։
Լրատվամիջոցը հավելում է, որ հինգշաբթի կեսգիշերին ամերիկյան ուղղաթիռները վայրէջք են կատարել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի Աթմեհ քաղաքի արվարձաններում, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ։ Ամերիկյան ուժերը դիմադրության են հանդիպել, հրաձգության են ենթարկվել մեքենաների վրա տեղադրված հակաօդային զենքերով։
NEW — U.S. forces & helicopters have opened fire on the surrounded house in Dayr Balut, #Atmeh.
Audio clear here:https://t.co/5zDPFSOz5R
— Charles Lister (@Charles_Lister) February 2, 2022
Ջո Բայդենը հայտարարել է, որ գործողության մեջ ներգրավված բոլոր ամերիկացիներն ապահով վերադարձել են։
Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել, որում նախագահ Բայդենը, փոխնախագահ Հարիսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խմբի անդամները հետևում են հակաահաբեկչական գործողությանը։
President Biden, Vice President Harris and members of the President’s national security team observe the counterterrorism operation responsible for removing from the battlefield Abu Ibrahim al-Hashimi al-Qurayshi — the leader of ISIS. pic.twitter.com/uhK75WeUme
— The White House (@WhiteHouse) February 3, 2022
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...