11:24 15.02.2018
Այս լուսանկարը համացանցում հայտնվեց այն ժամանակ երբ Կիլիան Մբապպեն փայլեց նախ չեմպիոնների լիգայում՝ ֆրանսիական «ՊՍԺ»-ի կազմում, ապա նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում: Փոքրամարմին տղան նստած է մահճակալին, իսկ գլխավերևում՝ պատերին Կրիշտիանու Ռոնալդուի նկարներն են:
«Նա Ռեալի ֆանատն է, իսկ Կրիշտիանուն նրա կուռքն է: Ռոնալդուի խաղը նա կարող է հեռուստացույցով կամ համակարգչով դիտել ժամերով, նույնիսկ օրերով»,- France Football-ին տված հարցազրույցում նշել էր Կիլիանի հայրը:
Երբ Կիլիանը դարձավ 14 տարեկան, Զինեդին Զիդանը նրան հրավիրեց «Ռեալ»: Սակայն Մբապպեների ընտանիքը երբևև լուրջ չէր մտածել Մադրիդ տեղափոխվելու մասին: Կիլիանը ծնողների հետ այնուամենայնիվ մեկնեց Մադրիդ: Մեկ շաբաթ փորձնական մարզումներ անցկացրեց, եղավ «Սանտիագո Բերնաբեու» հայտնի մարզադաշտում, հայտնիների մարզումները դիտեց: Ռոնալդուի հանդեպ թուլության մասին բոլորն արդեն գիտեին և նվեր մատուցեցին Կիլիանին:
Նրան հնարավորություն տվեցին հանդիպել անձամբ Կրիշտիանուի հետ և նույնիսկ լուսանկարվել: Ասում են, որ այս լուսանկարը մինչև հիմա պահպանվում է Կիլիանի հեռախոսի հենց առաջին էջում, թեև նա փորձում է ցույց տալ, որ ինքն էլ արդեն բավական հայտնի անուն է, և պորտուգալացին իր համար արդեն ուղղակի լավ ֆուտբոլիստ է:
«Ռոնալդուն իմ մանկական տարիների կուռքն էր, ինձ համար շատ հիշարժան էր նրա հետ հանդիպումը: Հիմա դա անցյալում է: Հիմա ես կայացած ֆուտբոլիստ եմ և պայքարում եմ արդյունքի համար: Հիմա որևէ նշանակություն չունի, թե ով է իմ հակառակորդը: Ես մեկնում եմ «Սանտիագո Բերնաբեու» հաղթանակի համար», – նշել էր Կիլիանը «ՊՍԺ»-ի կազմում Մադրիդ մեկնելուց և «Ռեալի» հետ հանդիպումից առաջ: Հաղթել արքայական ակումբին չհաջողվեց, սակայն Կիլիանը առիթը բաց չթողեց գրկախառնվել Կրիշտիանուի հետ: «Մանկական կապվածությունն ու սերը չի անցնում»: Այսպես մեկնաբանեց այս լուսանկարը մարզական հայտնի ամսագրերից մեկը:
Կիլիանը այժմ 19 տարեկան է: Ծնվել է նա 1998 թվականի դեկտեմբերի 20-ին: Շարունակում է խաղալ «ՊՍԺ»-ի կազմում: Փարիզյան ակումբը պարտավորվել է նրա համար վճարել 180 միլիոն եվրո: Նա նաև Ֆրանսիայի պատմության մեջ ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...