20:50 07.02.2022
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները: Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կշարունակեն զրույցը աշխատանքային ճաշի ժամանակ: Դրանից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այն ջանքերի համար, որ նրա երկիրը գործադրում է Եվրոպայում հավասար անվտանգության սկզբունքն ապահովելու և ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար։
«Ես հասկանում եմ, որ մենք ընդհանուր մտահոգություն ունենք այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Եվրոպայում անվտանգության ոլորտում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ Ֆրանսիան միշտ շատ ակտիվ կերպով մասնակցում է այս ոլորտում քաղաքական որոշումներ մշակելու գործին», – ասել է Պուտինը։
Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ սպասվող բանակցությունները կարող են լինել Արևելյան Եվրոպայում դեէսկալացիայի ճանապարհի սկիզբ և որ նախագահները կգտնեն համատեղ լուծում, որը թույլ կտա խուսափել պատերազմից։
«Կարծում եմ, որ այսօրվա զրույցը կարող է սկսել այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք՝ դա դեէսկալացիան է։ Մենք գիտենք քաղաքական և ռազմական իրավիճակը, գիտենք ուկրաինական հարցը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը գոհունակություն է հայտնել, որ բանակցություններում հնարավոր կլինի լրջորեն քննարկել բոլոր առկա հարցերը։
«Մենք կկարողանանք սկսել (կառուցել) հավաքականորեն օգտակար պատասխան Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար: Օգտակար պատասխանն այն է, որը թույլ է տալիս խուսափել պատերազմից և կառուցել կայունություն և վստահություն բոլորի համար», – ասել է Մակրոնը:
Կրեմլում հանդիպումից հետո Մակրոնը կմեկնի Կիև, որտեղ փետրվարի 8-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
16:57 19.07.2025
Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդՀուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […] ...
16:55 19.07.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ...
16:51 19.07.2025
Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԻրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […] ...
16:44 19.07.2025
Մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցելությունները՝ ամփոփելու ՆԳ համակարգի ծառայությունների կիսամյակային աշխատանքներըՀուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի […] ...
16:34 19.07.2025
Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-իՍաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության Հաջի և ուխտագնացության բժշկական կենտրոնի ղեկավար Ալի Մարաշին։ Հունիսի սկզբին Մարաշին հայտնել էր, որ Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 18-ի։ «Ցավոք, այս տարի Հաջի ժամանակ հիվանդության պատճառով մահացել է 32 ուխտավոր», – նրա խոսքերն է […] ...
16:22 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջԱմերիկյան Լոս Անջելես քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ տուժել է, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ է տուժել», – ասվում է ծառայության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Ծառայության տվյալներով՝ մոտ տասը մարդ գտնվում է կայուն վիճակում, հինգը՝ ծանր […] ...