20:15 09.02.2022
Էլեկտրական մեքենաների արտադրության ռուսական «Կամա» սթարթափը, որի մասնակիցներն են «ԿԱՄԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը և գործարար Ռուբեն Վարդանյանը, մտադիր է մինչև 2030 թվականը սկսել տարեկան 450 հազար էլեկտրական մեքենայի արտադրությունը։ Այս մասին գրում է Ведомости պարբերականը։
Այդ ծավալի մի մասը, հավանաբար, կարտադրվի Հունգարիայում։ «Կամայի» ներկայացուցիչը հրաժարվել է խոսել արտադրության ծավալների մասին՝ նշելով, որ նախագծի մանրամասները կբացահայտվեն ավելի ուշ։
«ԿԱՄԱԶ»-ի գլխավոր տնօրենը, պատասխանելով ներդրումների չափի մասին հարցին, հաստատել է, որ ինքն ու Վարդանյանը պարիտետային սկզբունքով ներդրել են 360-ական միլիոն ռուբլի։ Նրա խոսքով, «Կամա» բաժնետիրական ընկերությունն այժմ աշխատում է հնարավոր ներդնողների հետ։
Ընկերությունը բավական լավատեսական կանխատեսում է արել Ռուսաստանում էլեկտրատրանսպորտի զարգացման առումով։ Սթարթափը ենթադրում է, որ 2025 թվականին Ռուսաստանում էլեկտրամեքենաների վաճառքը կհասնի տարեկան 100 հազար մեքենայի, իսկ մինչև 2030 թվականը՝ տարեկան 700 հազարի։
Ըստ էլեկտրատրանսպորտի զարգացման ՌԴ կառավարության հայեցակարգի՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանում արտադրվող յուրաքանչյուր 10-րդ մեքենան պետք է լինի էլեկտրական։
Համաձայն վիճակագրության՝ 2021 թվվականին Եվրամիության երկրներում վաճառվել է 878 432 էլեկտրամեքենա՝ 2020 թվականի համեմատությամբ 63 տոկոսով ավելի։ Իսկ Ռուսաստանում 2021 թվականին վաճառվել է 2254 նոր էլեկտրամեքենա՝ դրան նախորդող տարվա համեմատ 3 անգամ ավելի։
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...