Գիտնականները գտել են տարիքային հիշողության կորուստը կանխելու միջոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Գիտնականները գտել են տարիքային հիշողության կորուստը կանխելու միջոց

22:59 13.02.2022

Ավստրալական Քվինսլենդի համալսարանի նյարդաբանության ոլորտի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ սելենը՝ բրազիլական ընկույզում, մսի, ծովամթերքի և ամբողջահատիկ հացահատիկից թխված հացում պարունակվող հանքանյութը, կարող է կանգնեցնել հիշողության տարիքային կորուստը, փոխանցում է Известия պարբերականը։

Մասնագետների խոսքով՝ սելենը նաև նպաստում է ուղեղի ավելի արագ վերականգնմանը ինսուլտից հետո։ Հետազոտության ընթացքում գիտնականները փորձ են անցկացրել տարեց մկների վրա։ Կենդանիներին պարբերաբար տրվել են սելենի հավելումներ: Շուտով պարզվել է, որ փորձարկվող կենդանիների ուղեղում ավելացել է նոր նեյրոնների արտադրությունը, նրանց ճանաչողական կարողությունները սկսել են աստիճանաբար բարելավվել՝ չնայած նրանց մեծ տարիքին։

Բացի այդ, գիտնականները գնահատել են սելենի ազդեցությունը հիշողության, ուշադրության և ուսուցման վրա ինսուլտ տարած մկների մոտ: Այս ուսումնասիրության արդյունքները նույնպես հուսադրող էին։

«Երիտասարդ մկները իսկապես լավ են անցնում հիշողության և ուսուցման թեստերը, բայց ինսուլտից հետո նրանք այլևս չեն կարող դա անել: Սակայն երբ ինսուլտով հիվանդ մկներին սկսեցինք տալ սելենի հավելումներ, նրանց ճանաչողական կարողությունները սկսեցին վերականգնվել»,- հայտնել է հետազոտության գլխավոր հեղինակ բժիշկ Տարա Ուոքերը:

Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կօգնի նոր ուղիներ գտնել տարեցների մտավոր ունակությունները բարելավելու համար։ Միևնույն ժամանակ գիտնականները խորհուրդ չեն տալիս առանց անհրաժեշտության և մասնագետի հետ խորհրդակցելու սելենի հավելումներ ընդունել։ Մասնագետները զգուշացրել են, որ օրգանիզմում այս նյութի ավելցուկը կարող է շատ վնասակար լինել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

19:00 12.08.2025

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

18:53 12.08.2025

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

18:48 12.08.2025

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

18:43 12.08.2025

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

18:36 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP