15:40 15.02.2018
Այսօր երեկոյան ժամը 22.00-ին «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի Էստերսունդ -Արսենալ հանդիպումը:
Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։ Մեզ համար, իհարկե, կարևորը Հենրիխ Մխիթարյանի հաջող ելույթներն են «Արսենալի» կազմում:
Իսկ ընդհանրապես Ինտրիգը Էստերսուդ – Արսենալ հանդիպման և Արսենալի շուրջ բավական մեծ է, ու պայմանավորված է այն նաև Արսենալի մարզչի՝ Արսեն Վենգերի գործոնով: Բանն այն է, որ հաճախակի են դարձել Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները:
«Արսենալը», չնայած վերջին շրջանում ոչ այնքան վստահ ելույթներին և Արսեն Վենգերի հետագայի շուրջ պտտվող լուրերին, մնում է Եվրոպա լիգայի մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:
Ակումբի ղեկավարությունը ոչ մի կերպ չի համարձակվում պաշտոնանկ անել Վենգերին, որը թվում է, թե սպառել է իր՝ մարզչական բոլոր հնարավորությունները: Ազատվել Վենգերից նաև հոգեբանորեն է բարդ: Արսեն Վենգերը «Արսենալի» համար մի ամբողջ պատմություն է:
22 տարի արդեն նա մարզում է թիմը: Սա յուրատեսակ ֆուտբոլային և մարզչական ռեկորդ է: Այդ ընթացքում Վենգերի ակումբը 3 անգամ դարձել է պրեմիեր լիգայի չեմպիոն, 7 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, 3 անգամ սուպերգավաթը, դուրս է եկել չեմպիոնների լիգայի և ՈՒեֆա-ի գավաթի եզրափակիչ:
Վենգերը առաջին օտարերկրացի մարզիչն էր, ում հաջողվեց հաղթել Անգլիայի առաջնությունում, ձևակերպել նաև այսպես կոչված «ոսկե դուբլ», այսինքն մեկ մրցաշարում և չեմպիոն դառնալ և գավաթակիր: Առաջին օտարերկրացին էր, ով Անգլիայում արժանացավ «տարվա մարզիչ» կոչմանը:
2003-2004 թվականներին Վենգերի «Արսենալը» մի նոր յուրատեսակ ռեկորդ սահմանեց՝ ամբողջ մրցաշրջանի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն: Եվ վերջապես հանուն Արսենալի Վենգերը հրաժարվեց գլխավորել իր հարազատ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականը:
Մի անգամ Վենգերը նույնիսկ հրաժարվեց «Արսենալի» հաղթանակից՝ պնդելով, որ իր թիմը խախտել է ջենտլմենական խաղի կանոնները: Վենգերը պնդեց այդ ժամանակ, որ հանդիպումը վերախաղարկվի և հաղթեց արդեն արդար խաղի կանոններով:
Չափից դուրս մեծ հեղինակություն ունի Վենգերը երկրպագուների շրջանում: Նրանց համար Վենգերի խոսքը օրենք է, աքսիոմ, որ ապացույցի կարիք չունի: Դրա համար Անգլիայում թևավոր խոսք է դարձել «Արսենը գիտի» արտահայտությունը:
Համաձայնեք, այսքանից հետո հրաժարվել Վենգերից, կլիներ մի տեսակ անարդար: Բայց հիմա «Արսենալը» չի փայլում այնպես, ինչպես առաջ էր:
Արսենալից դժգոհողները ավելացել են: Այս ամենով հանդերձ, սակայն, լոնդոնյան ակումբի հմայքը չի նվազել: Դժգոհողների կողքին դարձյալ շատ ավելի մեծ թիվ են կազմում «Արսենալին» ու Վենգերին վստահողները: Բուքմեքերական բոլոր ընկերությունները «Էստերսունդ»- «Արսենալ» խաղում միանշանակ հավատում են լոնդոնցիների հաղթանակին:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...