15:44 25.07.2018
Այսօր կայացավ «Ինչպե՞ս են վերականգնում շների ազգային ցեղատեսակներին հետխորհրդային երկրներում» թեմայով Երևան-Թբիլիսի–Բիշքեկ-Աստանա տեսակամուրջը:
Հետխորհրդային երկրների կինոլոգները միմյանց ներկայացրին ազգային շնատեսակների առանձնահատկությունները: Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը ներկայացրեց հայկական գամփռը:
Նկարում պատկերված շունը Ուրարտուն է: Կինոլոգը պատմեց, որ նրանք 3 քույրեր են՝ Ուրարտուն, Ուրմիան և Ուրմինեն: Նրանցից մեկը սարերում է ապրում, իսկ երկուսն այստեղ են:
Վիոլետա Գաբրիելյանի խոսքերով՝ հայկական գամփռ ցեղատեսակի շունը եղել է դեռ Տիգրան Մեծի ժամանակներից, և տեսակը ժամանակի ընթացքում պահպանվել է և «չի փչացել»: Կինոլոգը նշեց, որ պատահական չեն ընտրված շների անունները. դրանք ներկայացնում են հայկական լեռնաշխարհի սարերի, գետերի, լճերի անունները:
«Մենք այսօր խնդիր ունենք աշխարհին ներկայացնելու հայկական գամփռը: Երբ ինձ հարցնում են, թե ինչ է նշանակում շան անունը, ես ասում եմ ինքներդ համացանցում փնտրեք և ծանոթացեք մեր պատմությանը: Գամփռը մեր ազգային արժեքն է: Մենք շներին տանում ենք տարբեր երկրներ, սակայն թույլ չենք տալիս, որպեսզի փչացնեն նրանց տեսակը: Ես 3 լեզվով պատենտավորել եմ հայկական գամփռի ծագումը: Մենք 9 կլիմայական գոտի ունենք, և մեր հայկական գամփռը դիմացկուն է, ունի առողջ ատամներ, անգամ տեղն եկած դեպքում կարող է գայլերի վրա հարձակվել»,- ասաց Վիոլետա Գաբրիելյանը:
Հայաստանի կինոլոգիական միության ղեկավարը հայկական գամփռի պատկերով բաժակներ նվիրեց իր գործընկերներին, որոնց տեսնելուն պես, պետք է փոխանցի:
Վիոլետա Գաբրիելյանն ասաց, որ կինոլոգիան չպիտի քաղաքականացվի և հորդորեց իր գործընկերներին ոչ թե տեսակամրջի, այլ բնական շփման ձևաչափով ծանոթանալ միմյանց մշակույթին:
SHANTNEWS.AM-ի այն հարցին, թե արդյոք վտանգավոր չէ՞ր գամփռին բերել մամուլի ասուլիսների դահլիճ, նա պատասխանեց, որ գամփռը շատ խելացի շուն է:
«Նրանք իրենց տեսակով շատ խելացի են, անծանոթների վրա կարող են միայն հաչալ: Գամփռը, եթե վտանգ չզգա, հանգիստ կպահի իրեն: Հետաքրքիրն էլ այն է, որ անկախ սեռից, այս շունը ենթարկվում է տղամարդուն»,- եզրափակեց կինոլոգը:
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...
23:08 15.05.2025
Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումՄայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...
23:02 15.05.2025
Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն էՄայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին, թեեւ տոնի գաղափարը եղել է դեռեւս 80-ականներին։ Հայաստանում օրը նշելու որոշումը կայացվել է 2010 թվականի մայիսի 20-ին, իսկ 2011 թվականից՝ արդեն ամրագրվել օրենքում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:51 15.05.2025
Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-նԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […] ...
22:48 15.05.2025
Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցումԱրարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն […] ...