09:50 11.02.2022
Փետրվարի 10-ին, ժամը 22։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան հարակից անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին, ժամը 05:30-ին, մարվել՝ 05:41-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 160 քմ) և տանիքում կուտակած մոտ 750 հակ անասնակեր:
***
Փետրվարի 10-ին, ժամը 23։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Ն․Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին, ժամը 00:25-ին, մարվել՝ 00:39-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), պահեստավորած անասնակեր (մոտ 450 հակ) և վնասվել են ծածկի ազբոշիֆերները։
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...