Բունդեսթագում առաջարկել են Ուկրաինային օգնել զրահամեքենաներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Բունդեսթագում առաջարկել են Ուկրաինային օգնել զրահամեքենաներով

15:37 14.02.2022

Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը հայտարարել է, որ Գերմանիան կարող էր աջակցել Ուկրաինային՝ մատակարարելով զրահատեխնիկայով, որոնք կարող են օգտագործվել վիրավորներին տեղափոխելու համար, հաղորդում է «РИА Новости» գործակալությունը։

«Ես կտրականապես դեմ եմ ծանր զինատեսակներին… Խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն, օրինակ՝ զրահատեխնիկայի մատակարարմամբ»,- ասել է քաղաքական գործիչը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։

Քաղաքական գործիչը նշել է, որ այդ տրանսպորտը կարող էր օգտագործվել վիրավորներին տեղափոխելու համար։

«Դա հնարավորություն է, որը կանցլերը կարող էր առաջարկել Ուկրաինային»,- ասել է Շտրակ-Ցիմերմանը։

Իսկ ծանր հրետանու և տանկերի մատակարարումը պաշտոնյան անվանել է «լիովին սխալ ազդանշան»։

Բեռլինի և Կիևի միջև վերջին շրջանում սրվել են զենքի մատակարարման շուրջ տարաձայնությունները։ Բեռլինը մահաբեր զենք չի մատակարարում ճգնաժամային շրջաններին, այդ թվում՝ Ուկրաինային։ Ուկրաինայի իշխանությունները խնդրում են Գերմանիայի կառավարությանը վերանայել այս քաղաքականությունը՝ զգուշացնելով, որ դրա անփոփոխությունը կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա։

Այս ֆոնին Գերմանիան, Կիևի խնդրանքին ի պատասխան, որոշել է Ուկրաինային հինգ հազար սաղավարտ մատակարարել, ինչը քննադատության է ենթարկվել գերմանական մի շարք լրատվամիջոցներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

18:48 12.08.2025

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

18:43 12.08.2025

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

18:36 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

17:58 12.08.2025

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:56 12.08.2025

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP