19:00 14.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Լավրովը Պուտինին հայտնել է, որ Մոսկվան 10-էջանոց արձագանք է նախապատրաստել անվտանգության երաշխիքների հարցով Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տված պատասխաններին։
Լավրովը ՌԴ նախագահին զեկուցել է, որ արտգործնախարարությունը և մյուս գերատեսչություններն ուշադիր ուսումնասիրել են Վաշինգտոնի և Բրյուսելի պատասխանները Մոսկվայի անվտանգության առաջարկների վերաբերյալ։ Արևմուտքը բացասաբար է արձագանքել առանցքային հարցերին՝ ՆԱՏՕ-ի չընդլայնմանը, հարվածային զենքերի չտեղակայմանը և Եվրոպայում ռազմաքաղաքական կոնֆիգուրացիայի վերադարձին դեպի 1997 թվականի դիրքեր։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի պատասխանի մի մասը համընկնում է այն առաջարկների հետ, որոնք ավելի վաղ հնչեցրել էր Մոսկվան։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ լուրջ բանակցություններ սկսել անվտանգության երաշխիքների մի քանի ասպեկտների շուրջ։
Պուտինը հարցրել է՝ արդյոք կա՞ շանս՝ պայմանավորվելու առանցքային հարցերի շուրջ։
«Շանս միշտ էլ կա»,- պատասխանել է Լավրովը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է ռուս զինվորականների կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների մասին։ Դրանց մի մասն ավարտվել է, մի մասն էլ կավարտվի մոտ օրերս։ Ռուս-բելառուսական զորավարժությունների ավարտը նախատեսված է փետրվարի 20-ին։
Շոյգուն նաև հայտնել է Կուրիլյան կղզիների մոտ սուզանավի հետ կապված միջադեպի մասին. սուզանավը 4 կմ խորությամբ մտել է Ռուսաստանի տարածքային ջրեր։ Այն ռուսաստանյան ջրերից հանելու համար պահանջվել է 3 ժամ և հատուկ գործողությունների կիրառում։
Լրագրողների մոտ հարց է առաջացրել հանդիպումների ընթացքում նախարարների և նախագահի միջև հեռավորությունը։ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ հայտնել է, որ Լավրովի և Շոյգուի հետ հանդիպումների ընթացքում տարածությունը պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով և նախազգուշական միջոցառումներով։
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...