Դիտարկվում է հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա. Ռիչարդ Միլս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Դիտարկվում է հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա. Ռիչարդ Միլս

17:08 25.07.2018

Դիտարկվում է այն հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Երկու կողմն էլ ցանկանում են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, բայց և հասկանալի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրաֆիկը խիստ հագեցած է, և այժմ նրանք փորձում են գտնել հանդիպման համար հնարավոր պատուհան: Սակայն այս պահին հանդիպման վերաբերյալ որևէ որոշում կայացված չէ»,- ասաց Միլսը:

Նա նշեց, որ ինչպես դեսպանությունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ շփումներից բարձրաստիճան մակարդակով:

«Ասեմ, որ վերջին 6 շաբաթների ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում ունեցել պետքարտուղարի հետ, առաջին փոխվարչապետն է այցելել ԱՄՆ, հիմա արդարադատության նախարարն է ԱՄՆ-ում: Երկկողմ շփումների բավականին բարձր մակարդակ կա»,- ասաց դեսպանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

Արագածոտնի քրեական ոստիկանները սինթետիկ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

23:32 21.07.2025

Արագածոտնի քրեական ոստիկանները սինթետիկ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 15-ին: Երևանի Ֆուչիկի փողոցում նրանք ձերբակալեցին և Արագածոտնի մարզային վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ 46-ամյա մի կնոջ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով երկու փաթեթ` լցված մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Կինը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա միջոցառումներով քրեական […] ...

Բաբաջանյան փողոցում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել

23:25 21.07.2025

Բաբաջանյան փողոցում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել

Հուլիսի 22-ին՝ ժամը 02:00-06:00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին հայտնել են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

ԿԳՄՍ նախարարը Բենակի թանգարանում ծանոթացել է հնագույն ցուցանմուշներին, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ կավաշեն առարկաներ

23:20 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Բենակի թանգարանում ծանոթացել է հնագույն ցուցանմուշներին, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ կավաշեն առարկաներ

Աթենք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բենակի թանգարան։ Թանգարանի ակադեմիական տնօրեն Ջորջ Մանգինիսի ուղեկցությամբ նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել հաստատության գործունեությանը և բացառիկ ցուցադրությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Թանգարանի տնօրենը ներկայացրել է հնագույն ժամանակների ցուցանմուշները, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ խեցեղեն ցուցանմուշներ։ Քննարկվել է Հայաստանի […] ...

Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին

23:14 21.07.2025

Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին

Հուլիսի 17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, երկու նռնակ և տարբեր հրազենների 330 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում «Ֆերենցվարոշին» պարտվելու դեպքում

23:06 21.07.2025

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում «Ֆերենցվարոշին» պարտվելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը չհաղթահարելու դեպքում եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում ու կմրցի «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի պարտվողի հետ։ Հիշեցնենք, որ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում։ ...

BACK_TO_TOP