Կայացել է «Արարատ-73»-ի լեգենդ Արկադի Անդրեասյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Կայացել է «Արարատ-73»-ի լեգենդ Արկադի Անդրեասյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը

18:28 17.02.2022

ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացել է մարզական լրագրող Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Аркадий Андреасян. «Королевская булавка «Арарата»» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, լեգենդար Արկադի Անդրեասյանի կյանքի և գործունեության մասին, տեղեկացնում են նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Սերգեյ Պողոսյանը, Նորիկ Մեսրոպյանը և այլք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Գրիգորյանին, կարևորել է նմանօրինակ գրքերի հրատարակումը. «Սա իսկապես շատ մեծ նվեր է մեզ համար, քանի որ նվիրված է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենավառ աստղերից մեկին: Մեզ պետք են այսպիսի գրքեր, պետք է ունենալ մարզական հերոսներ: Մեր երեխաները պետք է իմանան՝ ում են ուզում նմանվել, իսկ Արկադի Անդրեասյանն այդպիսի հերոս էր:

Ցավոք, Արկադի Անդրեասյանը մեզ հետ չէ, շատ շուտ հեռացավ կյանքից, բայց իր խաղը, իր վարպետությունն անջնջելի հետք են թողել նրանց հիշողության մեջ, ովքեր գոնե մեկ անգամ այն տեսել են կամ հիմա հնարավորություն ունեն տեսնելու համացանցում»:

Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ գրքի ստեղծման աշխատանքներով սկսել է զբաղվել դեռ 10 տարի առաջ. լեգենդար ֆուտբոլիստն ինքն է խնդրել դեռևս այն ավարտին չհասցնել, քանի որ ասելիք ունի ֆուտբոլում. «Գրքի ստեղծման հարցում ինձ շատ է օգնել լրագրող Դավիթ Պետրոսյանը՝ հեղինակելով գրքի գլուխներից մեկը, նաև ֆուտբոլային վիճակագիր Գագիկ Խանամիրյանը, իսկ հրատարակման գործում շատ մեծ օժանդակություն է ունեցել «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ինչի համար շատ շնորհակալություն եմ հայտնում նրան»:

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը կարևորել է վետերան մարզիկներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը, առաջարկել է ֆուտբոլային դպրոցներից մեկն անվանակոչել Արկադի Անդրեասյանի պատվին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է այդ առաջարկն ու խոստացել ընթացք տալ այդ հարցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

15:53 20.06.2025

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: […] ...

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

15:46 20.06.2025

Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

15:35 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

15:31 20.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

Ռուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

15:26 20.06.2025

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...

BACK_TO_TOP