Բերանի տհաճ հոտը կարող է վկայել լուրջ պաթոլոգիայի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Բերանի տհաճ հոտը կարող է վկայել լուրջ պաթոլոգիայի մասին

20:41 26.02.2022

Բերանի տհաճ հոտը կարող է վկայել լյարդի լուրջ խնդիրների մասին՝ կապված օրգանի ճարպային հիվանդության հետ, հաղորդում է Медик Форум կայքը: Անառողջ ապրելակերպը (ինչպես ալկոհոլի օգտագործմամբ, այնպես էլ առանց դրա) կարող է հիվանդացնել լյարդը՝ նպաստելով լյարդի ամենածանր պաթոլոգիաների զարգացմանը։ Խոսքը լյարդում ճարպի կուտակման մասին է։

Որոշ դեպքերում այս օրգանում ավելորդ ճարպը նպաստում է բորբոքման առաջացմանը, որն արագ զարգանում է՝ հրահրելով հյուսվածքային փոփոխություններ՝ ֆիբրոզի և ցիռոզի տեսքով։ Բժիշկները նշում են, որ երբ առաջանում է լյարդի ճարպային հիվանդության նման ձև, ապա շնչառության հոտը կարող է զգուշացնել լյարդում վտանգավոր գործընթացների ռիսկերի մասին. հոտը դառնում է յուրահատուկ տհաճ։

Նման հոտի հայտնվելը ազդանշան է տալիս, որ լյարդը դադարել է կատարել իր հիմնական՝ զտիչ գործառույթը մարմնում։

«Երբ շնչառությունն ունենում է ուժեղ, նեխած հոտ, դա կարող է նշան լինել, որ լյարդը չի կարողանում կատարել թունավոր նյութերը զտելու իր գործը։ Սովորաբար դա տեղի է ունենում լուրջ պաթոլոգիայի պատճառով», – ասել են հեպատոլոգները:

Բժիշկները նշում են, որ բերանի տհաճ հոտը կարող է առաջանալ լյարդի անբավարարության և լյարդի սպիացած հյուսվածքների պատճառով: Այդ դեպքում ծծումբ պարունակող չֆիլտրված նյութերը ներթափանցում են արյան մեջ և կարող են մտնել թոքեր։ Իր հերթին Առողջապահության ազգային գրադարանի կողմից հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ «լյարդի հիվանդությունը կարող է շնչառությանը տալ քաղցրավուն նեխած հոտ»:

Հետազոտողները պարզել են, որ այդպիսի հոտը հանդիսանում է շնչառության մեջ դիմեթիլ սուլֆիդի մեծ կոնցենտրացիայի հետևանք, որը տեղի է ունենում լյարդի ախտահարում ունեցող մարդկանց մոտ:

Գիտնականների կարծիքով՝ շնչառության անալիզը կարող է լինել ախտորոշիչ գործիք, որը կարող է հայտնաբերել լյարդի պաթոլոգիաները այն հիվանդների մոտ, ովքեր չունեն ակնհայտ արտաքին նշաններ։

Մասնագետները հիշեցնում են, որ նույնիսկ ցիռոզի փուլում հիվանդ լյարդը կարող է երկար տարիներ նկատելի ախտանիշներ չառաջացնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

10:17 10.08.2025

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 10.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

BACK_TO_TOP