Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար ունի նաև այլ տրանսֆերային թիրախներ:

«Չելսին» և Նիկոլաս Ջեքսոնը փոխադարձ համաձայնության են հասել մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվելու վերաբերյալ: 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

13:00 09.08.2025

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

12:50 09.08.2025

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

Երկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

12:45 09.08.2025

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ  հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար,  որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի ձգձգվի

12:38 09.08.2025

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի ձգձգվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ձգձգվի։ «Կարծում եմ՝ ժամանակ վատնելն իմաստ չունի։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի», – ասել է Ալիևը Վաշինգտոնում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ օգոստոսի 8-ը համարում է պատմական […] ...

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

12:30 09.08.2025

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրոպական Միությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները, հայտարարել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները։ «ԵՄ-ն նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և միջպետական հարաբերությունների հաստատումը», – ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի […] ...

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

12:20 09.08.2025

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

Թուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...

BACK_TO_TOP