14:00 22.02.2022
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին անհնար է համարել ՀԱՊԿ զորքերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ, հաղորդում է «Радио Азаттык»-ը։
«Ոչ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական և խաղաղապահ ուժերի օգտագործումը։ Դրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ-ի տարածքում»,- ասել է Տլեուբերդին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի վաղ «հնարավոր» էր անվանել ՀԱՊԿ-ի զորակազմի տեղակայումը Դոնբասում՝ նշելով, որ դրա համար հարկավոր է Ուկրաինայի համաձայնությունը։
«Դա գործնականում անհնար է։ Հնարավոր ուղարկման համար, բնականաբար, անհրաժեշտ է բանաձև և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ։ Բայց, ինչպես գիտեք, ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը, ուստի այդ հարցը գործնական հարթության վրա չէ»,- ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։ Այնուհետև նա ստորագրել է այդ հանրապետությունների անկախության ճանաչման մասին հրամանագրերը։ Դրանցում ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է դիվանագիտական կապեր հաստատել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ, իսկ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել այդ հանրապետություններում խաղաղության պահպանումը ռուսական զինված ուժերի կողմից։ Բացի դրանից՝ Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարների հետ կնքել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր։
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...