15:53 27.07.2018
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները, տեղեկացնում է ABC-ին: Նշվում է՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ:
Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում:
Միևնույն ժամանակ, պաշտոնյաներից մեկը պատմել է, որ Ավստրալիան ապահովելու է նրանց անհրաժեշտ տեղեկություններով:
Նշենք, որ օրերս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Թրամփի՝ Twitter-ում Իրանի դեմ ուղղված գրառմանը՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով զգուշանալ:
«Մենք հազարամյակների պատմություն ունենք ու դարձել ենք բազմաթիվ կայսրությունների, այդ թվում նաև մեր կայսրության անկման ականատեսը: Մեր կայսրությունը շատ ավելի երկար կյանք է ունեցել, քան մի շարք երկրներ: Զգուշացի՛ր»,- գրել է Իրանի արտգործնախարարը:
Սրանով Զարիֆը պատասխանել է Թրամփի գրառմանն այն մասին, որ «ԱՄՆ-ին սպառնալու դեպքում Իրանը կտառապի հետևանքներից»:
Թրամփը գրել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք, այլևս երբեք չի սպառնա ԱՄՆ-ին, այլապես տառապելու է այնպիսի հետևանքներից, որոնք պատմության ընթացքում շատ քչերին են բաժին հասել:
«Պարո՛ն Թրամփ, մի՛ խաղացեք առյուծի պոչի հետ, այլապես կզղջաք: Ամերիկան պետք է գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ Իրանի հետ պատերազմը՝ բոլորը պատերազմների մայրը»,-պատասխանել էր Ռոհանին:
Ռոհանիի ասածը հրապարակավ պատասխանն էր ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության, որ Վաշինգտոնը կփորձի համոզել դաշնակիցներին ամբողջովին հրաժարվել իրանական նավթի գնումից, և որ դա պետք է արվի մինչև նոյեմբերի սկիզբ:
17:30 17.07.2025
Երեխաններին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել էՕրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […] ...
17:25 17.07.2025
Երևանում ազդարարվել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության մեկնարկըՇուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 […] ...
17:20 17.07.2025
Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ: ...
17:14 17.07.2025
Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համարՎերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսավարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկելու հարցում։ Տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում […] ...
17:08 17.07.2025
Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է․ Էդի ԱլվարեսUFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը հայտարարել է, որ Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է: «Ջասթինն ամեն անգամ շոու է ցուցադրում և մեկը մյուսի հետևից հաղթում է էլիտար թեթևքաշայիններին։ Գեյջին ամենատպավորիչ մարտիկներից է։ Եթե դու երկրպագու ես, ոչ թե մարտիկ, նրան դիտելը հաճույք է։ Նույնիսկ երբ նա պարտվում է, հիանալի տեսք ունի։ Ինչ վերաբերում […] ...
17:03 17.07.2025
ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետերի, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ […] ...