12:01 05.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչների օրվա առիթով:
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլև գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար: Ուստի ուսուցչի աշխատանքը, մեծ պատիվ ու պատասխանատվություն լինելով, միաժամանակ նաև հնարավորություն է` իսկական բավականություն ստանալու ցանած սերմի արդյունքը տեսնելիս:
Որակյալ և մրցունակ կրթությունը մարդկային բարձր ինքնագիտակցության և բարեկեցության երաշխիքն է, ուժեղ երկիր ու արժանապատիվ հասարակություն ունենալու հուսալի ճանապարհը: Այդ ամենի հիմնարկեքը մեր գիտակցության մեջ և մեր հոգիներում կատարում եք դուք, սիրելի՛ ուսուցիչներ՝ շարունակաբար նպաստելով յուրաքանչյուրիս զարգացմանը: Դուք մեր առաջին հաջողությունները կերտողն եք, առաջին դժվարությունները հաղթահարելու աջակիցը, առաջին գիտելիքը մատուցողը, ում հիշում ենք ողջ կյանքում:
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձևավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը:
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, առողջություն, երջանկություն և բարեկեցություն»:
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...
12:07 22.08.2025
Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...
11:53 22.08.2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...