17:58 23.03.2022
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի ելույթ-հայտարարությունը 2022 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով.
«Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ
Հիդրոօդերևութաբանական և կլիմայական տեղեկատվություն աղետների ռիսկի նվազեցման համար
Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնևում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության քարտուղարությունից։
ՀՕԿ-ի առաջնահերթ խնդիրն է մարդկային կյանքերի պաշտպանությունն ու բնակչության կենսապահովումը` եղանակի, կլիմայի և ջրային ոլորտներում առաջացող ծայրահեղ երևույթների պայմաններում։
Ուստի, խրախուսելի է այն միտքը, որ 2022 թվականի օդերևութաբանության համաշխարհային օրը նվիրված է «Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ» թեմային։Այդպիսով կարևորվում է ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների մեծագույն ձեռքբերումները կատարելագործված վաղ նախազգուշացման համակարգերում: Սույնով նաև ընդգծվում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համայնքներում իրականացված հիմնարար աշխատանքները, որոնք միտված են վաղ նախազգուշացման արդյունքում վաղ գործողությունների իրականացման ապահովմանը։
Այդուհանդերձ, դեռևս մտահոգություններ կան, հատկապես վաղ նախազգուշացման տեղեկատվության՝ առավել խոցելի խմբերին հասանելի դարձնելու առումով։Կլիմայի փոփոխությունն՝ ի դեմս եղանակային ծայրահեղ երևույթների, արդեն իսկ չափազանց տեսանելի է աշխարհի բոլոր մասերում։ Մենք ականատես ենք լինում ավելի ինտենսիվ շոգերի, երաշտների և անտառային հրդեհների։ Մթնոլորտում նկատվում է ջրային գոլորշու ցուցանիշի ավելացում, ինչը հանգեցնում է ծայրահեղ տեղումների և մահաբեր ջրհեղեղների: Օվկիանոսների տաքացումը հանգեցնում է ավելի հզոր փոթորիկների առաջացմանը, իսկ ծովի մակարդակի բարձրացումը մեծացնում է դրանց ազդեցությունը։
Կանխատեսվում է, որ այս բացասական միտումը դեռևս կպահպանվի։ Ջերմոցային գազերի կոնցենտրացիաները ռեկորդային մակարդակի են հասել, որը վկայում է, որ կլիմայի փոփոխության գործընթացը դեռևս կշարունակվի տասնամյակներով, իսկ սառցադաշտերի հալքը և ծովի մակարդակի բարձրացումը՝ հարյուրամյակներով։
Ի հավելումն կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման կարևորագույն նպատակի՝ կլիմայի փոփոխության հարմարվողականությունը նույնպես մեր առաջնահերթություններից մեկն է։ Վաղ նախազգուշացման համակարգերը հարմարվողականության զարգացման հզոր միջոցներից են։Անցյալ տարի ՀՕԿ-ը հրապարակեց վերջին 50 տարվա աղետների վիճակագրության վերաբերյալ զեկույց: Ըստ զեկույցի տվյալների՝ եղանակի, կլիմայի և ջրային վտանգավոր երևույթների հետ կապված՝ գրանցվել է ավելի քան 11 000 աղետ, ինչն օրական կտրվածքով գրեթե համազոր է մեկ աղետի։ Գրանցվել է 2 միլիոն մահվան դեպք, որն էլ օրական կտրվածքով հավասարվում է 115-ի:
Վերջին 50 տարում աղետների թիվը հինգ անգամ ավելացել է, իսկ տնտեսական ծախսերն աճել են։
Այդուհանդերձ, կան նաև լավ նորություններ, որոնք կապված են աղետներից մարդկային կորուստների թվի կտրուկ նվազման հետ։ Կյանքեր փրկելու հարցում մենք գործում ենք շատ ավելի արդյունավետ, քան երբևէ։Գերհամակարգիչները, արբանյակները և գիտության առաջընթացը նշանակալիորեն բարելավել են կանխատեսումների ճշգրտության աստիճանը։ Բջջային հեռախոսների ծանուցումները և եղանակային հավելվածները կարող են հասնել նույնիսկ հեռավոր վայրեր:
ՀՕԿ-ը խթանում է կլիմայի փոփոխության հետևանքների վրա հիմնված կանխատեսումները, որը ենթադրում է եղանակի և դրա ազդեցության կանխատեսումները։ Դա անհրաժեշտ է՝ իրենց գործունեությամբ եղանակից կախում ունեցող տարբեր օգտատերերի և հաճախորդների խմբերի պատրաստվածությունը և վաղաժամ գործողությունների նախաձեռնողականությունը բարձրացնելու համար:
Բայց, անշուշտ, անելիքները դեռ շատ են։ Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգերն առկա են 193 ՀՕԿ անդամ երկրներից միայն մի մասի մոտ։ Մեծ անհրաժեշտություն կա նաև բարձրացնելու անդամների մեծ մասի՝ եղանակային փոփոխությունների ազդեցության վրա հիմնված կանխատեսման հմտությունները։Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան կղզիների որոշ մասերում եղանակային և հիդրոլոգիական դիտացանցերի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Սա խաթարում է կանխատեսումների աշխատանքը տեղական և գլոբալ մակարդակով։
Ուստի, նշված խնդիրների լուծման և դիտարկումների բազային համակարգում ներդրումներ կատարելու խթանման նպատակով ՀՕԿ-ն ստեղծել է ֆինանսավորման մեխանիզմ, որը հայտնի է որպես Պարբերական դիտարկումների ֆինանսական գործիք (SOFF)։
ՀՕԿ-ն իրականացնող գործընկեր է Կլիմայական ռիսկերի և վաղ նախազգուշացման համակարգերի նախաձեռնության (CREWS) մեջ, որը նպաստում է խոցելի երկրներում և համայնքներում կայունության զարգացմանը։
ՀՕԿ-ը ղեկավարում է ջրի և կլիմայի նոր կոալիցիա, որտեղ շեշտը դրվում է ջրի հետ կապված վտանգներից և դրա սակավությունից առաջացած խնդիրների վրա։ Մենք ունենք բարձր արդյունավետությամբ ծրագրեր և արևադարձային ցիկլոնների, ափամերձ հեղեղումների, ջրհեղեղների և երաշտի վերաբերյալ նախագծեր:Ժնևում ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հետ համատեղ ուժերով կձևավորվի կլիմայի փոփոխության և աղետների գերազանցության կենտրոն։
ՀՕԿ-ը մշակում է աջակցության մեխանիզմ՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններին հուսալի և արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու համար՝ եղանակային աղետից առաջ և հետո մարդասիրական օգնության օպտիմալացման նպատակով: Մենք համագործակցում ենք այնպիսի ֆինանսավորող հաստատությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ն, Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ վաղ նախազգուշացման ծառայություններին ավելի շատ ֆինանսավորում տրամադրելու և ներդրումների կայունությունն ապահովելու նպատակով։ՀՕԿ-ն, իհարկե անխախտելիորեն հետևելու է կլիմայի գործողությունների, կայուն զարգացման և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ մինչև 2030 թվականը նախատեսված միջազգային օրակարգին։
ՀՕԿ-ի տեսլականն է մինչև 2030 թվականը բոլոր ազգերի, հատկապես ամենախոցելիների՝ ծայրահեղ եղանակային երևույթների, կլիմայի, ջրի և բնապահպանական այլ իրադարձությունների սոցիալ-տնտեսական հետևանքների նկատմամբ դիմակայունության բարձրացումը ։
Վաղ նախազգուշացումների սկզբունքը արդյունավետորեն գործում է։ Դրանք պետք հասանելի լինեն բոլորին և պետք է հանգեցնեն վաղ գործողությունների։
Շնորհավորում եմ բոլորիդ Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ»։
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...