Կարյակինը մտադիր է ՖԻԴԵ-ին այլընտրանքային կառույց ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Կարյակինը մտադիր է ՖԻԴԵ-ին այլընտրանքային կառույց ստեղծել

15:40 23.03.2022

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հայտարարել է, որ մտադիր է նոր կազմակերպություն ստեղծել՝ որպես այլընտրանքային տարբերակ շախմատի միջազգային ֆեդերացիային (FIDE): Հիշեցնենք՝ ՖԻԴԵ-ն Կարյակինին 6 ամսով որակազրկել էր, ինչի պատճառով նա բաց կթողնի հավակնորդների մրցաշարը:

«Այս իրադարձություններից հետո ես հաստատապես որոշեցի, որ ընկերներիս, գործընկերներիս և համախոհներիս հետ կաշխատեմ մի նոր կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ, որն այլընտրանքային տարբերակ կլինի ՖԻԴԵ-ին: Այն, ինչ նրանք արեցին,  նույնիսկ եթե հետո ներողություն խնդրեն, նույնիսկ եթե հետո ինձ կանչեն հավակնորդների մրցաշարին, ես միևնույն է կստեղծեմ իմ կառույցը: Հուսով եմ՝ ինձ կաջակցեն: Մենք լավ, պրոֆեսիոնալ թիմ կստեղծենք, կաշխատենք մշտական հովանավորների հետ: Այն լավը, որ անում է ՖԻԴԵ-ն, խոսքս աշխարհի առաջնության, մրցաշարերի անցկացման մասին է, մենք կտեղափոխենք մեր կազմակերպություն՝ ավելի մեծ մրցանակային ֆոնդով: Կսպասենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան: Արդեն ոմանց հետ քննարկել եմ ու աջակցություն ստացել: Մարդիկ ասում են, որ կաջակցեն ինձ: Այնպես որ, ամեն ինչ չէ, որ կարելի է որոշել պարզապես վերևից հրաման տալով: Ինձ համար շատ կարևոր է, որ հասարակ մարդիկ էլ ինձ աջակցեն»,- ասել է Կարյակինը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

BACK_TO_TOP