16:46 23.03.2022
ՈՒԵՖԱ-ի ֆինանսական նոր կանոնները խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն կներկայացնի նոր կանոններ։ Աշխատավարձի շեմ չի լինի, ակումբները 3 մրցաշրջանի համար կկարողանան ծախսել իրենց եկամտի 70%-ից ոչ ավելին։
Ինչպես նշում է The New York Times-ը՝ նոր համակարգի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն իրավունք կունենա խախտողների նկատմամբ կիրառել ինչպես սպորտային, այնպես էլ ֆինանսական պատժամիջոցներ՝ ներառյալ տուգանքներ, մրցաշարերից հեռացնելու հնարավորություն։
Նաև առաջին անգամ հնարավոր կլինի թիմերի իջեցում երեք ընթացիկ եվրոպական մրցաշարերի միջև՝ ֆինանսական կանոնները խախտելու պատճառով։ Օրինակ՝ կանոնները խախտած թիմը կարող է Չեմպիոնների լիգայից իջնել Եվրոպա լիգա, Եվրոպայի լիգայից՝ Կոնֆերենցիաների լիգա:
Մեկ այլ միջոց կարող է ներառել ակումբից միավորների հանումը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի նորացված ձևաչափի համաձայն:
Հովանավորչական գործարքներն ավելի ուշադիր կուսումնասիրվեն այն պնդումների ֆոնին, որ որոշ ակումբներ շոշափելիորեն օգուտ են քաղել իրենց սեփականատերերի հետ կապված ընկերությունների հետ ուռճացված պայմանագրերից: ՈւԵՖԱ-ն արդեն նոր միջոցներ է քննարկում այն ակումբների նկատմամբ, որոնք ֆինանսական վատ ցուցանիշներ ունեն: Այս թիմերը, որոնք թվով 40-ն են, այսպես կոչված կարգավորման համաձայնագրեր են կնքել ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ, որպեսզի շարունակեն մասնակցել մրցաշարերին։
15:08 23.05.2025
«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումըՄադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...
14:51 23.05.2025
Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...
14:43 23.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...
14:31 23.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի ԱմորիմինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...
14:20 23.05.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՄայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...