18:55 23.03.2022
Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Akşam» օրաթերթի կայքը հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ դասակարգումն ու ցանկը կազմելիս հաշվի են առնվել ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանական բյուջեն, զինվորական անձնակազմի թիվը, տեխնոլոգիական զարգացման աստիճանը, աշխատուժը և այլ չափանիշներ։ Ըստ այդմ՝ կազմվել է հյուսիսատլանտյան դաշինքի 15 ամենաուժեղ բանակների ցանկը։
Ներկայացվել է առաջատար հնգյակը։
1. Ա Մ Ն
(Ամերիկայի Միացյալ նահանգներ)
Բնակչության ընդհանուր թիվը՝ 329 մլն 256.465
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 2 մլն 141 900
Առկա աշխատուժը՝ 144 մլն 872.845
Տանկեր՝ 6.287
Զրահամեքենաներ՝ 39.223
Պաշտպանական բյուջեն՝ 716 մլրդ դոլար
2. Ֆրանսիա
Բնակչության ընդհանուր թիվը՝ 67 մլն 364.357
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 388.635
Առկա աշխատուժը՝ 30 մլն 111.868
Տանկեր՝ 406
Զրամեքենաներ՝ 6.300
Պաշտպանական բյուջեն՝ 40.5 մլրդ դոլար
3. Միացյալ Թագավորություն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 65 մլն 105.246
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 233.000
Առկա աշխատուժը՝ 29 մլն 948.413
Տանկեր՝ 331
Զրամեքենաներ՝ 4.607
Պաշտպանական բյուջեն՝ 47.5 մլրդ դոլար
4. Թուրքիայի Հանրապետություն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 84 մլն 340.239
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 735.000
Առկա աշխատուժը՝ 4 մլն 847.478
Տանկեր՝ 3.200
Զրամեքենաներ՝ 9.500
Պաշտպանական բյուջեն՝ 8.6 մլրդ դոլար
5. Գերմանիա
Բնակչության ընդհանուր թիվը՝ 80 մլն 457.737
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 208.641
Առկա աշխատուժը՝ 37 մլն 010.559
Տանկեր՝ 900
Զրամեքենաներ՝ 8.389
Պաշտպանական բյուջեն՝ 49.1 մլրդ դոլար
Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիան, Իսպանիան, Կանադան, Լեհաստանը, Հունաստանը, Չեխիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Ռումինիան։ Իսկ 15-րդ տեղում գտնվող Բուլղարիան եզրափակում է վարկանիշային աղյուսակը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Այն միավորում է 30 անդամ երկրների Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից: Կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ ՆԱՏՕ-ն հանձնառու է պաշտպանել իր անդամ երկրներին՝ քաղաքական և ռազմական միջոցներով: Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952 թվականին։
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...