19:11 28.03.2022
Գերմանիան պատրաստ է Ռուսաստանից բնական գազի ներկրումը դադարեցնելու բոլոր սցենարներին, այդ թվում՝ այն տարբերակին, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել մատակարարումները։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերով և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, և ոչ միայն երեկվանից, այլ նոր տարվա սկզբից։ Գերմանիայի կառավարությունն աշխատում է բոլոր սցենարների վրա՝ բոլոր հնարավոր պատասխանները ձեռքի տակ ունենալու համար»,- ասել է նա։
Հաբեկն ընդգծել է Բեռլինի ցանկությունը՝ «աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական նավթի, գազի և ածխի ներկրումից»։
Հաբեկը նաև հայտնել է, որ Մեծ յոթնյակի (G7) երկրները մտադիր չեն ռուսական գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։
«Մեծ յոթնյակի երկրների էներգետիկայի բոլոր նախարարները համաձայն են, որ դա (ՌԴ-ից գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու պահանջը – խմբ.) գործող պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է: Կնքված պայմանագրերը մնում են ուժի մեջ, և ընկերությունները պետք է շարունակեն պահպանել դրանց դրույթները: Ռուբլով վճարումներ կատարելն անընդունելի է»,- հայտարարել է նա։
Գերմանիայի փոխկանցլերը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության որոշումը՝ հաշվարկները ռուբլով կատարելու մասին, նպատակ ունի պառակտել Արևմուտքի երկրներին, սակայն, ըստ նախարարի, իրենք նման բան թույլ չեն տա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը կփորձի արդեն այս տարի հրաժարվել ռուսական ածխի և նավթի ներկրումից, ինչպես նաև տեխնիկական պայմաններ կստեղծի հնարավորինս շուտ ռուսական գազի ներկրումից անկախանալու համար։
ShantNews-ը նաև հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների համար գազի մատակարարումների դիմաց մինչև մարտի 31-ը վճարման արժույթը փոխել ռուբլու։
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...