14:11 04.04.2022
Եվրամիությունը խստորեն դատապարտում է «Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունները մի շարք օկուպացված ուկրաինական քաղաքներում, որոնք այժմ ազատագրվել են»։ Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ։
«Քաղաքացիական անձանց շրջանում մեծաթիվ զոհերի սարսափելի պատկերները, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը ցույց են տալիս Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ Ռուսաստանի մղած դաժան պատերազմի իրական դեմքը: Բուչա քաղաքում և ուկրաինական այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կգրանցվեն եվրոպական հողի վրա կատարված վայրագությունների ցանկում»- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռուսական իշխանություններն են պատասխանատվություն կրում այս վայրագությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նրանք վերահսկում էին տվյալ տարածքը:
«Պատերազմական հանցագործությունների և այլ լուրջ խախտումների իրագործողները, ինչպես նաև պատասխանատու պետական պաշտոնյաներն ու զինվորական ղեկավարները պատասխանատվության կենթարկվեն… ԵՄ-ն կշարունակի վճռականորեն աջակցել Ուկրաինային և հրատապ կարգով կշարունակի աշխատանքը Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների ուղղությամբ»,- նշվում է փաստաթղթի մեջ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը հերքել է Բուչայում մարդկանց սպանելու բոլոր մեղադրանքները՝ այս ամենն անվանելով Կիևի հերթական սադրանք։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Բուչայում ռուսական ուժերի գտնվելու ընթացքում տեղի որևէ բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։
23:08 02.05.2025
Արգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուշուայա քաղաքից 291 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 58 հազար մարդ, և չիլիական Պունտա Արենաս քաղաքից 523 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտ 117 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և […] ...
22:55 02.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան: ...
22:42 02.05.2025
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...