14:27 04.04.2022
Ռուսաստանը կտրականապես հերքում է ուկրաինական Բուչա քաղաքում մարդկանց սպանության հետ կապված ցանկացած մեղադրանք։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավելին, մենք կարծում ենք, որ այս թեման պետք է քննարկվի, պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, ուստի, եղել է նախաձեռնություն՝ քննարկելու այս թեման։ Մենք նախաձեռնել ենք քննարկել թեման Անվտանգության խորհրդում։ Գիտենք, որ այս նախաձեռնությունն արգելափակվել է,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմի տարածած տեսանյութերին չի կարելի վստահել, տեղեկատվությունը պետք է «լուրջ կասկածի տակ» դրվի։ ՌԴ ՊՆ մասնագետները տեսագրությունների կեղծման հետքեր են հայտնաբերել, հիշեցրել է ՌԴ նախագահի խոսնակը։
Պեսկովն ընդգծել է, որ փաստերն ու իրադարձությունների օրացուցային հաջորդականությունը նույնպես չեն խոսում «այդ հայտարարությունների հավաստիության օգտին»։
«Իրավիճակն, անշուշտ, լուրջ է: Եվ այստեղ, ըստ էության, մենք հավանաբար կպահանջեինք, որ հատկապես միջազգային շատ առաջնորդներ չշտապեն հայտարարություններ անել, չշտապեն չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնել, այլ տեղեկատվություն պահանջեն տարբեր աղբյուրներից և գոնե լսեն մեր փաստարկները»,- հավելել է Պեսկովը։
Ռուս դիվանագետները կշարունակեն ակտիվ ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարցը քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, Ռուսաստանը ցանկանում է և պահանջում է իրավիճակի քննարկում միջազգային մակարդակով, եզրափակել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաքը վերահսկողության տակ վերցնելուց հետո Ուկրաինայի իշխանությունները և լրատվամիջոցները տեսանյութեր և լուսանկարներ են տարածել՝ հայտնելով, որ ռուսական զորքերի դուրս գալուց հետո քաղաքի փողոցներում բազմաթիվ խաղաղ բնակիչների մարմիններ են եղել՝ մի քանիսի ձեռքերը կապված։ Ուկրաինան և մի շարք այլ երկրներ Ռուսաստանին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...