Պուտինը հրամանագիր է ստորագրել վիզային բնույթի պատասխան միջոցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Պուտինը հրամանագիր է ստորագրել վիզային բնույթի պատասխան միջոցների մասին

19:11 04.04.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցների մասին»։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։

Եվ այսպես, Ռուսաստանը կասեցրել է ԵՄ-ի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտեյնի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի որոշ կետեր։ Խոսքը, մասնավորապես, ԵՄ երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների և լրագրողների մասին է։

Կասեցվել է նաև այն կանոնը, որի համաձայն՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողները կարող էին մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի։

ՌԴ նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին ծանուցել ԵՄ պատվիրակությանը և թվարկված երկրների դեսպանություններին նոր կանոնների մասին, ինչպես նաև անձնական սահմանափակումներ կիրառել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստան մուտքի համար, ովքեր ոչ բարեկամական գործողություններ են կատարում։

Կառավարությունը պետք է պատրաստի և Պետդումա ներկայացնի հրամանագրում նշված միջազգային պայմանագրերի գործողության կասեցման մասին օրենքի նախագիծ։

Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո, Ռուսաստանի դեմ շատ խիստ պատժամիջոցներ են սահմանվել։ Ի պատասխան՝ Ռուսաստանը ԵՄ բոլոր 27 երկրները և ԵՄ անդամ չհանդիսացող 10 այլ երկրների ներառել է ոչ բարեկամական երկրների ցուցակում: Այժմ այդ ցանկում կա 48 երկիր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP