19:55 04.04.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել դատական գործընթաց սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ ռազմական հանցագործությունների պատճառով։ Բայդենը հերթական անգամ հայտարարել է, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
«Դուք տեսաք, թե ինչ է կատարվել Բուչայում», – ասել է Բայդենը՝ նշելով, որ Պուտինը «ռազմական հանցագործ է»։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Ուկրաինայում տեղի ունեցած վայրագություններից հետո Մոսկվայի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կսահմանվեն։ Նա շեշտել է, որ հարկավոր է շարունակել Ուկրաինային զենքեր տրամադրել, որպեսզի նրանք կարողանան կռվել։
«Այդ մարդը (Պուտինը – խմբ.) դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է։ Բոլորը դա տեսել են»,- մեջբերում է Associated Press-ը ԱՄՆ նախագահի խոսքերը։
Բայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» էր անվանել մարտի 16-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի խոսքերն «անընդունելի և աններելի հռետորաբանություն են»։
Հիշեցնենք՝ Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաքը վերահսկողության տակ վերցնելուց հետո Ուկրաինայի իշխանությունները և լրատվամիջոցները տեսանյութեր և լուսանկարներ են տարածել՝ հայտնելով, թե ռուսական զորքերի դուրս գալուց հետո քաղաքի փողոցներում բազմաթիվ խաղաղ բնակիչների մարմիններ են եղել՝ մի քանիսի ձեռքերը կապված։ Ուկրաինան և մի շարք այլ երկրներ Ռուսաստանին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։
Ռուսաստանը հերքել է Բուչայում մարդկանց սպանելու բոլոր մեղադրանքները՝ այս ամենն անվանելով Կիևի հերթական սադրանքը։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Բուչայում ռուսական ուժերի գտնվելու ընթացքում տեղի որևէ բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։ Գերատեսչությունը հայտնում է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս են եկել Բուչայից դեռ մարտի 30-ին՝ շեշտելով, որ մարտի 31-ին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել էր, որ քաղաքում ռուս զինվորական չկա, նույնիսկ չէր հիշատակել փողոցներում ձեռքերը կապված՝ գնդակահարված բնակիչների մասին։
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...