ՌԴ-ն և Ուկրաինան տեղեկություններ են հաղորդել ռազմական գործողությունների 41-րդ օրվա մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

ՌԴ-ն և Ուկրաինան տեղեկություններ են հաղորդել ռազմական գործողությունների 41-րդ օրվա մասին

13:49 05.04.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 41 օր։ Գործողությունների վերջին օրվա մասին տեղեկություններ են հաղորդել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանն իր զորքերը վերախմբավորում է և ուժերը կենտրոնացնում երկրի արևելյան հատվածում։

«Ռուսական ուժերը շարունակում են Խարկովի շրջափակումը՝ հրետանային հարվածներ հասցնելով քաղաքի բնակելի հատվածներին և ենթակառուցվածքներին։ Սլովյանսկի ուղղությամբ ռուսները փորձում են վերսկսել հարձակումը։ Նրանք մասնակի հաջողության են հասել Բարվենկովոյի ուղղությամբ, 7 կմ առաջ են գնացել և գրավել Բրաժկովկա գյուղը։ Ռուս հակառակորդը զանգվածային հրետանային և ավիացիոն հարվածներ է հասցրել Մարիուպոլ քաղաքին»,- ասել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է, որ ուկրաինական ուժերն այսօր վաղ առավոտյան գնդակոծել են Դոնեցկի բնակավայրերը, 28 բնակիչ վիրավորվել է։ Լուգանսկի բնակավայրերը նույնպես գնդակոծության են ենթարկվել, 1 կին վիրավորվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ուկրաինական ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։

«Ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով Օչագով քաղաքի մոտ ոչնչացվել է ուկրաինական հատուկ գործողությունների ուժերի նախապատրաստման կենտրոնը, որը նաև օգտագործվում էր օտարերկրյա վարձկանների տեղակայման համար։ Օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով ոչնչացվել է վառելիքի 4 պահեստ։ Գիշերվա ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 134 ռազմական օբյեկտ»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Միևնույն ժամանակ շարունակում են գործել հումանիտար միջանցքները խաղաղ բնակիչների տարհանման համար։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կգործի 7 հումանիտար միջանցք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP