«Այն, ինչ Մալխասն անում է գորգում, ապացուցում է իր բարձր կարգը». Կարեն Գիլոյանը դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

«Այն, ինչ Մալխասն անում է գորգում, ապացուցում է իր բարձր կարգը». Կարեն Գիլոյանը դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներին

13:20 05.04.2022

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ 7 մարզիկով 4 մեդալ նվաճելն ու թիմային 5-րդ տեղը զբաղեցնելը բավականին գոհացնող արդյունք է. «Շատ ուրախալի է հատկապես Մալխաս Ամոյանի՝ նոր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Մյուս ըմբիշներն էլ լավ մասնակցեցին: Մալխասը բարձրացել է օլիմպիական քաշ և առանց մրցումների մասնակցելու, հենց առաջին փորձից դարձել է Եվրոպայի չեմպիոն: Շատ գովելի է: Սա լուրջ հայտ է այդ քաշային կարգում աշխարհի առաջատարը դառնալու համար»:

Ամփոփելով Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է՝ շատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար. «Սա իմ նպատակներից մեկն էր: Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգերին, որոնք միշտ իմ կողքին են եղել։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այն, ինչ Ամոյանը կատարում է գորգում, ապացուցում է, որ ինքը շատ բարձր կարգ ունեցող ըմբիշ է և շատ լուրջ հաջողությունների հասնելու հավակնություններ ունի:

Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ այժմ պետք է ամեն ինչ անել աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու և արժանի մասնակցություն ունենալու համար. «Հավաքականի կազմում ունենք ըմբիշներ, որոնք վնասվածքներ ունեն: Նրանք պետք է շարունակեն վերականգնումը, իսկ մյուս տղաները՝ փորձեն հիմնավորվել նոր քաշային կարգերում: Գնում ենք դեպի աշխարհի առաջնություն: Պետք է լավագույնս պատրաստվենք»:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

18:32 19.07.2025

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

18:20 19.07.2025

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

Դանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

18:10 19.07.2025

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

BACK_TO_TOP