18:50 05.04.2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մասին։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների 4 փաթեթներն արդեն լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանին։
«Նախ, մենք կսահմանենք Ռուսաստանից ածխի ներմուծման արգելք՝ տարեկան 4 միլիարդ եվրոյի չափով։ Սա կնվազեցնի Ռուսաստանի եկամտի ևս մեկ կարևոր աղբյուր։ Նաև լիովին կարգելվեն գործարքները ռուսական չորս հիմնական բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ մեծությամբ երկրորդ ռուսական բանկի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ կարգելվի ռուսական նավերի և Ռուսաստանի կողմից կառավարվող նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։ Որոշակի բացառություններ կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ինչպիսիք են գյուղատնտեսական ապրանքները, սննդամթերքը, մարդասիրական օգնությունը և էներգիառեսուրսնեը։
Հայտարարության մեջ նշվում է, որ 10 միլիարդ եվրո արժողության արտահանման հետագա արգելքներ կներդրվեն Ռուսաստանի համար խոցելի ոլորտներում, այդ թվում՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, տրանսպորտային սարքավորումներ, որով կվատթարանան Ռուսաստանի տեխնոլոգիական հենքը և արդյունաբերական կարողությունները։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև 5,5 միլիարդ եվրո արժողության ներմուծման հատուկ արգելքների մասին, որոնք կկրճատեն դրամական հոսքը դեպի Ռուսաստան և դեպի ռուս օլիգարխներ։ Այն նաև հայտարարել է «ներմուծման նոր արգելքներ»՝ 5,5 միլիարդ եվրո արժողության:
«Կձեռնարկվեն նպատակաուղղված միջոցառումներ, ինչպիսիք են միության անդամ երկրներում պետական գնումներին ռուսական ընկերությունների մասնակցության արգելքը կամ ռուսական պետական մարմիններին ցանկացած ֆինանսական աջակցության բացառումը՝ լինի դա եվրոպական թե ազգային, որովհետև եվրոպացի հարկատուների գումարը որևէ ձևով չպետք է գնա Ռուսաստան»,- նշվում է հայտարարության մեջ:
Առաջարկվում են նաև պատժամիջոցների ենթարկվող ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներ։
«Մենք նաև աշխատում ենք լրացուցիչ պատժամիջոցների վրա՝ ներառյալ նավթի ներկրումը, և մտածում ենք անդամ երկրների որոշ մոտեցումների մասին, ինչպիսիք են հարկերը կամ վճարման հատուկ ուղիները, ինչպիսիք են էսքրոու հաշիվները»,- նշել է ֆոն դեր Լեյենը:
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...