14:18 07.04.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում երկու օր առաջ սպանված գտնված Կամո Ալեքսանյանը, որը զբաղված էր շրջիկ դրամափոխությամբ, երեք երեխայի հայր էր. երեխաներից մեկն անչափահաս է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Ստյոպա Հակոբյանը, դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 20-00-ի սահմաններում։ Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում հանցագործությունը շատ արագ բացահայտվել է ապրիլի 5-ի ընթացքում։ «Թարմ հետքով ոստիկանություն բերման ենթարկվեց Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Հակոբ Ասատրյանը։ Փաստերի պնդման տակ նա տվեց ինքնախոստովանական ցուցմունք և պատմեց, որ Կամո Ալեքսանյանի հետ ապրիլի 4-ին Մարտունու մարզադաշտի շրջակայքում իրեն պատկանող ավտոմեքենայի մեջ վիճաբանել է պարտքերի շուրջ, ապա իր մոտ եղած դանակի բազմաթիվ հարվածներով մահվան է հասցրել նրան, հագից հանել զգեստները, հափշտակել 1 միլիոն 200 հազար դրամ գումար, որով տարել ու փակել է իր պարտքերը և մերկ դիակը գցել Մարտունու հանգստյան տանը մոտիկ մացառուտի մեջ, իսկ շորերը թաղել է Գեղհովիտ գյուղից դեպի Վայոց ձոր տանող ճանապարհի եզրում։ Գեղհովիտի տարածքում է թաքցրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Բոլոր իրեղեն ապացույցները մեր կողմից ձեռք են բերվել, տարվել է դատաբժշկական փորձաքննություն, հանցագործը կալանավորված է, ընթանում է նախաքննություն։ Փորձաքննության արդյունքներով՝ հանցագործը զոհի որովայնին և մարմնի տարբեր մասերին հասցրել է դանակի 17 հարված, այնուհետև դաժանությունը շարունակել է՝ անմարդկային վերաբերմունք դրսևորելով նաև դիակի հանդեպ։ Զարմանալին այն է, որ հանցագործը նախկինում չի դատվել, հանցավոր որևէ արարքով աչքի չի ընկել։ Ինչ վերաբերում է սպանվածին, ապա պետք է ասել, որ նա Մարտունիում օրինակելի ու հարգված, մարդամոտ անձնավորություն էր, երեք երեխայի հայր, որոնցից մեկն անչափահաս է։ Մարտունին ցնցված է այս դաժան դեպքից»,- ներկայացրեց Ստյոպա Հակոբյանը։
Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետը նաև շեշտեց, որ նման բնույթի հանցագործությունները հաճախակի են տեղի ունենում, քանի որ առանց լիցենզիայի, թաքնված շրջիկ դրամափոխությամբ զբաղվող անձանց նկատմամբ կատարվող ոտնձգությունները դժվար է լինում կանխել աչքից հեռու տարածքներում գործունեություն ծավալելու պատճառով։ Ցավոք, նման դեպքերը հաճախ, բացի հափշտակությունից, ավարտվում են սպանությամբ։ «Մենք ամեն կերպ փորձում ենք բացառել մեր տարածքում դրամափոխների ապօրինի ու թաքնված գործունեությունը, կիրառում ենք վարչական տույժեր, քրեական գործեր ենք հարուցում, որպեսզի արմատախիլ անենք նման երևույթները։ Սա շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ թաքնված շրջիկ դրամափոխությամբ զբաղված անձինք արդեն չեն հայտնվի հանցագործների ուշադրության կենտրոնում կամ թիրախում։ Փառք ու պատիվ մեր աշխատակիցներին, որ կարողացան ժամերի ընթացքում բացահայտել հանցագործությունը, գտնել դիակը, հանցագործին և իրեղեն ապացույցները»,- նշեց Ստյոպա Հակոբյանը։
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...