19:38 08.04.2022
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզում կազմակերպվել է հանրային լսում՝ ներկայացնելու համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հաստատված փաստաթուղթը: Արարատի մարզպետարանում համայնքների ներկայացուցիչների համար նախատեսված քննարկմանը կոմիտեի հրավերով մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների մասնագետները:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի բնորոշմամբ՝ մշակված փաստաթուղթը համայնքների հեռանկարային զարգացման ծրագիրն է, որով առաջնորդվելով համայնքներում կկարողանան ճիշտ օգտագործել տարածքի հնարավորությունները և կազմակերպել քաղաքաշինական գործունեությունը․ «Գլխավոր հատակագծին և գոտևորման նախագծին համարժեք այս փաստաթղթով մանրամասն սահմանված են կառուցապատումներին ներկայացվող պահանջները՝ անգամ շենքերի զբաղեցրած մակերեսի, հարկայնության, տանիքների, նյութերի վերաբերյալ: Դրանց հիման վրա ծրագրեր իրականացնելու դեպքում բնակավայրերում կձևավորվեն մարդկանց կենսագործունեության՝ բնակության, աշխատանքի, ժամանցի հարմարավետ, անվտանգ և գեղեցիկ միջավայրեր»:
Կոմիտեի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին տեղեկացրել են, որ իրականացվել են ինժեներաերկրաբանական հետազոտություններ, որոնց արդյունքներով յուրաքանչյուր համայնքում առանձնացվել են կառուցապատման համար առավել բարենպաստ տարածքները: Հաշվի են առնվել նաև բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու և տնտեսական օգուտ ստանալու հնարավորությունները՝ նախատեսելով համապատասխան ենթակառուցվածքներ՝ ճանապարհներից մինչև սպասարկման օբյեկտների կառուցում: Փաստաթղթով կարևոր տեղ է հատկացվել նաև կանաչ գոտիներին և հուշարձանների պահպանությանը: Ներառվել են քարտեզներ, սխեմաներ, մանրամասն նկարագրություններ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կդառնա ամենօրյա օգտագործման ուղեցույց համայնքների համար։
Քննարկման ժամանակ ներկայացվել են նաև նախագծի շրջանակում առաջադրված ներդրումային գրավչությունները, մասնավորապես՝ երկաթգծի գործարկման, չգործող արտադրական տարածքների հենքի վրա լոգիստիկ բազմաֆունկցիոնալ համալիրի, ազատ տնտեսական գոտու ձևավորման, Ազատի ջրամբարի շուրջ ռեկրեացիոն ենթակառուցվածքի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման մասնակիցներն ակտիվ ներգրավվել են քննարկմանը՝ հարցեր ուղղելով գործնականում հանդիպող խնդիրներից, որոնց կարգավորումը, ըստ մասնագետների, նույնպես ամփոփված է փաստաթղթում։ Այն մշակվել է 15 տարվա հեռանկարով՝ բաժանվելով 3 փուլի՝ առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ՝ ապահովելու համար բնակավայրերի համաչափ զարգացումը: Փաստաթղթով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին:
Տեղեկացնենք, որ նախքան Արարատի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի հաստատումը կազմակերպվել էր հանրային 4 լսում, որի ժամանակ տեղացիների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա փաստաթուղթը լրամշակվել էր:
10:40 06.06.2025
Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար10:40 06.06.2025
Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլարԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...