Ռազմական գործողությունների 47-րդ օրը․ կողմերը վերջին տեղեկություններն են հաղորդել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

Ռազմական գործողությունների 47-րդ օրը․ կողմերը վերջին տեղեկություններն են հաղորդել

12:42 11.04.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 47 օր։ Առավել թեժ մարտեր են ընթանում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում, որտեղ Ռուսաստանը կենտրոնացրել է իր հիմնական ուժերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը երկրի արևելքում ավելի լայնամասշտաբ գործողությունների են անցնելու։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է, որ Ռուսաստանն ուժեր է հավաքում Սլոբոժանսկի ուղղությամբ հարձակումը վերսկսելու համար։ Գերատեսչությունը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել։

«Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերի հիմնական ջանքերը կենտրոնացած են Պոպասնայա, Ռուբեժնոյե, Նիժնեե և Նովոբախմուտովկա բնակավայրերը վերահսկողության տակ առնելու, ինչպես նաև Մարիուպոլի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու վրա։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել ռուսական ուժերի չորս հարձակում, ոչնչացրել են 5 տանկ, 8 միավոր զրահատեխնիկա, 6 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և 8 հրետանային համակարգ», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Ստուպունը։

Իսկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների և մարտական տեխնիկայի ոչնչացման կադրեր։ Գերատեսչությունը նշում է, որ առաջադրված խնդիրները կատարելու համար օգտագործվում են նաև «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։

Ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Գիշերը Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի տարածքում օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի սպառազինությունների և զինտեխնիկայի վերանորոգման բազան, այդ թվում՝ «Բուկ-Մ1» և «Օսա- ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։ Նաև Նիկոլաև և Ժովտնևոյե բնակավայրերի տարածքներում ոչնչացվել է զինամթերքի երկու պահեստ։ Օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտ»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը։

Ռուսական կողմը նաև հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում գնդակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 5 բնակավայր։ Իսկ Ղրիմի երկնքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, Տավրիչեսկի բնակավայրի տարածքում 2 տուն է վնասվել։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ փետրվարի 24-ին ռազմական գործողությունների մեկնարկից սկսած ավելի քան 4,5 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը։ Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտնել էին, որ սա ամենամասշտաբային միգրոցիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP