Բորելի հայտարարությունները Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծման մասին «փոխում են խաղի կանոնները». Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

Բորելի հայտարարությունները Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծման մասին «փոխում են խաղի կանոնները». Լավրով

19:26 11.04.2022

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը Ուկրաինայում հակամարտության ռազմական սցենարով լուծման մասին վկայում է, որ Կիևը հենադաշտ է դառնում Ռուսաստանին վերջնականապես ճնշելու համար։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սա շատ լուրջ շրջադարձ է նույնիսկ այն քաղաքականության համար, որը Եվրամիությունը և ամբողջ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների ղեկավարությամբ, սկսել է վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, քաղաքականություն, որն արտացոլում է զայրույթ, որոշ առումներով նույնիսկ կատաղություն` ներողություն ոչ դիվանագիտական արտահայտությունների համար, և որը պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայով, այլև նրանով, որ Ուկրաինան դարձրել են հենադաշտ Ռուսաստանին վերջնականապես ճնշելու և Ռուսաստանին այն գլոբալ համակարգին ենթարկելու համար, որը կառուցել է Արևմուտքը և որը, չնայած Սառը պատերազմի ավարտին, չնայած Վարշավայի պայմանագրի և Խորհրդային միության անհետացմանը, ամբողջ ժամանակ առաջ էր մղում դեպի մեր սահմանները՝ չնայած ՆԱՏՕ-ն չընդլայնելու վերաբերյալ բոլոր խոստումներին, չնայած հայտարարություններին, թե մենք այլևս հակառակորդներ չենք և այլն»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքերով՝ Բորելի հայտարարությունը, թե Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ռազմական լուծումն այլընտրանք չունի, ծայրահեղ է։

«Երբ երկրի կամ որևէ կազմակերպության ղեկավարը, իսկ այս դեպքում Ժոզեպ Բորելը ներկայացնում է Եվրամիության դիվանագիտությունը, արտաբերում է խոսքեր այն մասին, որ կոնկրետ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ռազմական ճանապարհով, նշանակում է, որ կա՛մ նրա մոտ անձնական ինչ-որ բան է կուտակվել, կա՛մ նրա մոտ լեզվի սայթաքում է տեղի ունեցել, կա՛մ «բերանից դուրս է թողել» մի բան, որը նրան ոչ ոք չի հանձնարարել։ Բայց դա, իհարկե, ծայրահեղ արտահայտություն է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Սերգեյ Լավրովը հավելել է, որ սա էականորեն փոխում է խաղի կանոնները։

«Այն, ինչ ասել է Ժոզեպ Բորելն այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին, անշուշտ, այսպես ասած, էապես փոխում է խաղի կանոնները: Որովհետև Եվրամիությունը մինչ այս երբեք հանդես չէր եկել որպես ռազմական կազմակերպություն»,- ընդգծել է Լավրովը:

Նա հավելել է, որ ՌԴ դիվանագիտական գերատեսչությունն առաջիկա երկու օրվա ընթացքում կվերլուծի այդ հայտարարությունները և դրանց մանրամասն գնահատական կտա իր պաշտոնական փաստաթղթերի մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP