14:28 14.04.2022
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ասուլիսում պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին։ «Կվերացվե՞ն արդյոք Թուրքիայի դեմ CAATSA-ի պատժամիջոցները» հարցին ի պատասխան՝ Փրայսը ասել է. «Ես դրա պատասխանը չունեմ: Ինչպես գիտեք, CAATSA-ի պատժամիջոցները սահմանված են օրենքով: Թուրքական C-400 համակարգերի հետ կապված մեր մտահոգությունների վերաբերյալ մենք բանակցություններ ենք վարում թուրք դաշնակիցների հետ: Սրանից զատ հավելելու ոչինչ չունեմ»:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ իսկ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի՞ է, որ Թուրքիան հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, պետդեպի խոսնակն արձագանքել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ի երկրները սերտորեն համակարգում են աջակցության տարբեր ձևերը: Թուրքիան զգալիորեն նպաստել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում»։
Փրայսը նաև նշել է, որ Թուրքիան առանցքային դեր է ունեցել ռուսներին և ուկրաինացիներին բանակցության սեղանի շուրջ բերելու հարցում, թեև մինչ օրս ձեռնարկված ջանքերից ոչ մեկը դիվանագիտական մեծ հաջողություն չի գրանցել՝ լինի դա Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, թե այլ երկրների կողմից:
Ճշգրտող հարցին, թե ընդունում եք, որ Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, հետևել է Փրայսի այս պատասխանը.
«Ես չգիտեմ` Թուրքիայի կողմից կա՞ն արդյոք պատժամիջոցների խախտումներ, սակայն Թուրքիան զգալի ներդրում է ունեցել: Կրկնում եմ` Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և այս համատեքստում նա դիմակայել է ռուսական ագրեսիային և զգալի ներդրում է ունեցել ուկրաինացի ժողովրդին աջակցելու գործում»։
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...