14:35 14.04.2022
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 13-ին բաժին է ներկայացել 23-ամյա Բորիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արմեն Ու.-ին, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ու.-ն ներկայացվել է դատարան:
Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ապրիլի 14-ին՝ ժամը 00։05-ին, Բագրևանդի, Թևոսյան և Քոչինյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արտեմ Զ.-ին, որը 2019 թ փետրվարի 28-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Քաջազուն Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Քաջազուն Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Արտաշատ քաղաքի գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Արամ Կ.-ն, որը մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արամ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ապրիլի 13-ին Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ նրբանցքից բերման են ենթարկել 36-ամյա Վեներա Բ.-ին, որը ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...