Շիրակի մարզպետը և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավարը քննարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզպետը և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավարը քննարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

18:40 20.04.2022

ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավար Կաօ Կուեյհուայի և ընկերության պատասխանատուների հետ:

Կարևորելով Տրանշ 3-ով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախալի է շինարարական աշխատանքների նոր տեմպերը․ «Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել և լիահույս եմ, որ դրանք կիրականացվեն ժամանակին։ «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինական ծրագիրը ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր մարզի համար մի քանի առումներով կենսական նշանակություն ունի, խոսքս թե լոգիստիկ առումով է, թե որպես հնարավորություն ու խթան տնտեսության զարգացման համար»։

Ծրագրի ղեկավար Կաօ Կուեյհուան նշել է, որ իրենց կողմից ամեն ինչ արվում է աշխատանքները որակով ու ժամանակին իրականացնելու առումով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի հատվածում իրականացվելիք աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:

Նշենք, որ 2021 թվականին ճանապարհահատվածի շուրջ 75 տոկոսը բացվել է միակողմանի երթևեկության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

15:00 01.06.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

14:40 01.06.2025

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

14:20 01.06.2025

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

Դանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

14:00 01.06.2025

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

13:22 01.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP