19:36 20.04.2022
18 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 12-ն ավարտվել են․ 2021 թվականին Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 924 մլն 135 հազար դրամ, գումարի 52․2 տոկոսը կառավարությունն է հատկացրել՝ 482 մլն 707 հազար դրամ, 47․8 տոկոսն էլ համայնքային բյուջեի համամասնությունն է։
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ Ախուրյանի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մինչ այժմ իրականացված ծրագրերի արդյունքները, 2021 թվականից 2022 տեղափոխված և շարունակվող ծրագրերի ընթացքն, ինչպես նաև 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիաները։ Մարզպետի տեղակալը՝ փոխանցելով Շիրակի մարզպետի մոտեցումները, նշել է, որ յուրաքանչյուր ծրագրի առումով կլինի հետևողական վերահսկողություն, և պետք է բացառվեն թերացումներն ու անհարկի ձգձգումները։
2021 թվականից 2022 տեղափոխված 6 ծրագրերն ընթացքի մեջ են։ Աշխատանքային խումբը եղել է մի քանի բնակավայրերում, հետևել է Ախուրյանում կառուցվող կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներին, 66․6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի 40 տոկոս աշխատանքներն իրականացված են։ Պատասխանատուներն այցելել են նաև Ջրառատի մանկապարտեզի տարածք, 48 մլն 156 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60 տոկոսը կառավարությունն է տրամադրելու։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներում նախագծից շեղումներ են թույլ տրվել։ Մարզպետարանի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության համատեղ նկատառումների արդյունքում ապամոնտաժվել են շեղումներով կատարված աշխատանքները։ Շինարարին հորդորվել է առավել մեծ թվով աշխատակիցներ ներգրավել աշխատանքներում՝ ծրագրով նախատեսված ժամկետներում տեղավորվելու նպատակով։
Աշխատանքային խումբը եղել է նաև Արևիկ բնակավայրում, որտեղ շարունակվում են ճանապարհի նորոգման 2021-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի աշխատանքները։
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում 2021 թվականին Ախուրյանի բնակավայրերում կառուցվել ու նորոգվել են մանկապարտեզներ, իրականացվել են մի շարք փողոցների ասֆալտապատման, սալարկման, վերանորոգման աշխատանքներ, վերանորոգվել են մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքներ, կառուցվել են էներգաարդյունավետ լուսավորության համակարգեր, տեղադրվել ֆոտովոլտային կայաններ և այլն։
2022 թվականին Ախուրյան համայնքի կողմից (նախնական) ներկայացվել է սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 10 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,4 մլրդ դրամ, որից պետության համամասնությունը կազմում է մոտ 0,87 մլրդ դրամ (61.5%)։
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...