Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում․ Զախարովա

19:51 20.04.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավված է աշխատանքում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է մոտ ժամանակներս նրա այցը Բաքու»,- նշել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ երկխոսության հիմքում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքներն են, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ​​ռազմական տասնյակ օբյեկտների

16:20 01.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ​​ռազմական տասնյակ օբյեկտների

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ​​ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

16:00 01.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...

Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ը

15:40 01.06.2025

Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։   ...

Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

15:20 01.06.2025

Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

15:00 01.06.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

14:40 01.06.2025

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP