Իրանը Իսրայելին տեղեկություններ է փոխանցել այն օբյեկտների մասին, որոնց կհարվածի պատերազմի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+31.09 oC

Իրանը Իսրայելին տեղեկություններ է փոխանցել այն օբյեկտների մասին, որոնց կհարվածի պատերազմի դեպքում

20:20 21.04.2022

Իրանի իշխանությունները Իսրայելին են  ուղարկել  քարտեզներ, որոնք ցույց են տալիս իսրայելական պահեստների գտնվելու վայրը, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է պահվում: Ինչպես հինգշաբթի օրը Al Jazeera-ին ասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, Թեհրանը հարված կհասցնի այդ օբյեկտներին, եթե իսրայելական կողմը պատերազմ սանձազերծի:  Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Թեհրանը հաստատել է, որ պահեստներն ու օբյեկտները կլինեն իր թիրախը, եթե Իսրայելը որոշի պատերազմել Իրանի հետ»,- շարունակել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Իսրայելը փոխել է «ռազմավարական պահեստների» գտնվելու վայրը, սակայն նրան փոխանցված տվյալները ներառում են տեղեկություններ դրանց նոր տեղակայման մասին։

Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից նվազագույն սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այս երկրի կենտրոնական շրջաններին։ Փետրվարին հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթն ընդգծել էր, որ Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ վտանգն են ներկայացնում Իսրայելի համար, որը, անկախ Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը վերականգնելու Վիեննայում բանակցությունների արդյունքից,հետևում կթողնի  ազատ գործելու հնարավորությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

15:00 01.06.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

14:40 01.06.2025

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

14:20 01.06.2025

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

Դանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

14:00 01.06.2025

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

13:22 01.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP