20:58 22.04.2022
Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու։ Ներկայացված փաթեթը ընդգրկում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության», «Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների», «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռբերման աջակցության», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման» փորձնական ծրագրերը:
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետների կողմից մարզի համայնքներում այդ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ կատարելուց հետո դրանցից օգտվելու ցանկություն է հայտնել 67 շահառու։ Համայնքներից, ընտրված ծրագրերի վերաբերյալ առաջիկայում կներկայացնենք նաև առանձին հրապարակումներ։
ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրից օգտվելու նպատակով Գեղարքունիքի մարզի համայնքներից հայտ է ներկայացրել 10569 շահառու։
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...