18:10 23.04.2022
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկման ավարտից հետո Էբոլա վարակի առաջին դեպքն է գրանցվել՝ վարակի բռնկման ավարտից հետո։ Հիվանդը մահացել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի գրասենյակը։
2021 թվականի դեկտեմբերին Կոնգոյի առողջապահության նախարարությունը հայտարարեց երկրում էբոլայի տասներեքերորդ բռնկման ավարտի մասին։
«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահական մարմիններն այսօր հայտարարեցին Էբոլայի բռնկման մասին՝ հաստատված Մբանդակա քաղաքում, որը գտնվում է Հյուսիս-արևմտյան Հասարակածային նահանգում: Սա նահանգում 2018 թվականից ի վեր երրորդ բռնկումն է: Այս պահին հաստատվել է միայն մեկ դեպք», -ասվում է ԱՀԿ Աֆրիկայի գրասենյակի հաղորդագրությունում։
ԱՀԿ-ի տվյալներով՝ 31-ամյա տղամարդու ախտանիշները սկսել են հայտնվել ապրիլի 5-ից, մեկ շաբաթից ավելի բուժվել է տանը, իսկ հետո դիմել հիվանդանոց։
«Ապրիլի 21-ին հիվանդը ընդունվել է Էբոլա տենդի բուժման կենտրոն՝ ինտենսիվ թերապիայի, սակայն մահացել է նույն օրը: Բուժաշխատողները անմիջապես նմուշներ են հանձնել էբոլա վիրուսի հիվանդության թեստավորման համար»,- հայտնում է ԱՀԿ-ի բյուրոն։ Կատարվում է հետաքննություն՝ պարզելու բռնկման աղբյուրը։
Էբոլանսուր վիրուսային հիվանդություն է, որով վարակվում են մարդիկ և կենդանիների որոշ տեսակներ: Էբոլայի համաճարակը բռնկվել է Արևմտյան Աֆրիկայում 2015 թվականին և ախտահարել հիմնականում երեք երկրներ՝ Գվինեա, Սիերա Լեոնե և Լիբերիա։ ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել է 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել է։
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...