16:00 26.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
Մրցույթը նախատեսված էր հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար:
Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում նշել է. «Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շատ կարևոր է ճանաչել և պահպանել մեր ժառանգությունը՝ չմոռանալով, որ հայկական մշակույթը նաև համամարդկային արժեք է: Ունենալով վտանգված մշակութային ժառանգություն՝ նմանօրինակ միջոցառումներով հատուկ ընդգծում ենք, որ մենք տեր ենք մեր մշակույթին, դրա կրողներն ենք ու պահպանողները»:
Հիշեցնենք, որ համաձայն մրցութային կանոնների՝ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից որևէ հատվածի լուսանկարներ, և այն աշակերտը կամ սովորողը, որը մեկնաբանությունների հատվածում առաջինն է ճիշտ պատասխանել «Ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում» հարցերին, դարձել է տվյալ օրվա հաղթողը: «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի շրջանակում եղել են 7 հրապարակումներ, որոնց մեկնաբանություններում գրվել է շուրջ 500 պատասխան:
Հաղթած 7 աշակերտներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրացուցային կարևոր իրադարձությունները (այս դեպքում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը) այս կերպ նշանավորվում են իբրև կրթական օրեր:
«Սա հավելյալ առիթ է՝ լրացուցիչ ուսումնասիրությունների, ճանաչողության բարձրացման, իսկ դա ոչ այլ ինչ է, քան սովորելու գործընթաց»,- ասել է փոխնախարարը:
Աշակերտներին շնորհավորել և հուշարձանների նկատմամբ նրանց հետաքրքրությունը կարևորել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը չի սահմանափակվի միայն այդ մրցույթով:
«Հուսով եմ՝ ձեզնից շատերը կգտնեն իրենց տեղը նաև մշակույթի ոլորտում, իսկ մենք՝ որպես գերատեսչություն, մեր կողմից ամեն ինչ կանենք՝ խրախուսելու ձեր ներկայությունն ու մասնակցությունը մշակութային կյանքին»,- հավելել է Ալֆրեդ Քոչարյանը:
Հատկանշական է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մրցույթի 7 հաղթողներից 3-ը նախորդ՝ Գրքի տոնին նվիրված մրցույթում արդեն իսկ հաղթած աշակերտներն են:
«Րաֆֆին ասել է՝ ով չի ճանաչում հայրենիքը, նա չի կարող ճշմարտապես սիրել այն,- ասել է մրցույթի հաղթողներից Անուշ Գասպարյանը և հավելել,- ինքս էլ փորձում եմ ճանաչելով սիրել իմ հայրենիքը և շատ հետաքրքրված եմ մեր մշակույթով»:
Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյանն էլ նշել է, որ իր գրադարանում ունի պատմամշակութային հուշարձանների մասին գիրք, ու թեև մրցույթը բավականին բարդ էր, բայց ինքը դարձել է հաղթողներից մեկը՝ շնորհիվ այդ գրքի:
Աշակերտները վստահեցրել են, որ կշարունակեն ակտիվորեն մասնակցել բոլոր մրցույթներին և նոր հաղթանակներ ունենալ:
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...
19:12 21.07.2025
Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներինՓոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։ ...
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...
19:00 21.07.2025
«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼՀայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։ ...
18:52 21.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Լուսառատ բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:45 21.07.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակըԱրարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...