20:06 26.04.2022
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը:
Պանելային քննարկման մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել խաղաղության ու անվտանգության պահպանմանը, բազմակողմ դիվանագիտության համակարգին, դրա առավելություններին և մարտահրավերներին։
Իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով դրանց դերը կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս համատեքստում շեշտվել է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ապացուցել է իր հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին:
ՀՀ ԱԳ նախարարը ցավով է արձանագրել, որ ՄԱԿ-ի գոյության յոթ տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես եղավ բազմաթիվ պատերազմների և աղետների, որոնք բազմակողմ դիվանագիտության համակարգին չհաջողվեց կանխել։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում՝ սկսած COVID-19 համավարակից և կլիմայի փոփոխությունից մինչև ռազմական բախումներ, կենսական կարևորություն է ստանում բազմակողմանիության՝ որպես երկխոսության հարթակի պահպանումը։ Այս առումով ընդգծվել է նշված բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։
Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ որպես բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մեկ այլ լուրջ մարտահրավեր։
«Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները»,- իր խոսքում ասել է Արարատ Միրզոյանը։
18:15 21.07.2025
Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […] ...
18:05 21.07.2025
Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում: ...
17:53 21.07.2025
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներՀուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից: ...
17:48 21.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՀուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի […] ...
17:44 21.07.2025
Ռուսաստանի հետ բանակցություններում Ումերովը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունըՌուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […] ...