Դեբեդում գտնված երեխան փրկվեց, մայրը՝ ձերբակալվեց. ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+32.09 oC

Դեբեդում գտնված երեխան փրկվեց, մայրը՝ ձերբակալվեց. ոստիկանների բացահայտումը

20:31 26.04.2022

Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում. 911 ծառայությունից հայտնել են, որ Ալավերդի քաղաքում երեխա է ընկել Դեբեդ գետը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է երկու տարեկան աղջնակի ինքնությունը։ Նրա 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ իր անզգուշության հետևանքով առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է գետը:
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության որոնողափրկարարական միջոցառումներին միացել են ոստիկանության աշխատակիցներ, նաև՝ տեղի բնակիչներ։ Ժամը 18.30-ի սահմաններում, մոր նշած վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Դեբեդ գետում որոնողական աշխատանքներին մասնակցող քաղաքացին հայտնաբերել է անգիտակից աղջնակին։ Նա տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, ապա՝ Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վանաձորի ճանապարհին երեխան ուշքի է եկել, և ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Որոնողափրկարարական աշխատանքի բարեհաջող ավարտից հետո էլ, սակայն, ոստիկանների միջոցառումները չավարտվեցին։ Հարկավոր էր ճշտել միջադեպի բոլոր հանգամանքները. և ճշտեցին։

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ին, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից բաժին բերման ենթարկվեց երեխայի մայրը։ Նա հաղորդում տվեց, որ ժամը 17.10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը: Այնուհետև նրան են մոտեցել պատահական անցորդներ, որոնց նա հայտնել է, թե երեխան ընկել է գետը։ Այդ անձինք էլ ահազանգել են 911։

Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Մայրը ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

18:27 21.07.2025

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են […] ...

Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

18:21 21.07.2025

Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ ​ Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, աշնանացան ցորենի, եգիպտացորենի հասունացումը […] ...

Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ

18:15 21.07.2025

Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […] ...

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»

18:05 21.07.2025

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում: ...

SHANTNEWS

18:00 21.07.2025

SHANTNEWS

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներ

17:53 21.07.2025

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներ

Հուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից: ...

BACK_TO_TOP