20:37 26.04.2022
Ապրիլի 26-ին ժամը 14:55-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:
Կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։
Փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից,նախնական տվյալներով պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։
Իսկ վերջինս ստացած տարբեր աստիճանի այրվածքններով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...
19:12 21.07.2025
Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներինՓոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։ ...
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...
19:00 21.07.2025
«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼՀայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։ ...
18:52 21.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Լուսառատ բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:45 21.07.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակըԱրարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...