Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+31.09 oC

Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է

22:36 26.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

18:52 21.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Լուսառատ բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

18:45 21.07.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»

18:39 21.07.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Յակոբո Ռամոնը կարիերան կշարունակի «Կոմոյում»։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալական ակումբը համաձայնեցրել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 2,5 միլիոն եվրո։ Գործարքում նաև պարգևավճարներ կլինեն` պայմանավորված իսպանացու մրցելույթներով։ «Ռեալը» հաջորդ երեք տարիներին հատուկ հրաժարագնով Ռամոնին վերադարձնելու իրավունք կունենա։ Իսպանական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից նաև 50 […] ...

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

18:27 21.07.2025

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են […] ...

Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

18:21 21.07.2025

Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ ​ Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, աշնանացան ցորենի, եգիպտացորենի հասունացումը […] ...

Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ

18:15 21.07.2025

Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […] ...

BACK_TO_TOP